ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը:
«Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ պետք է նշեմ, որ առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի դեմ ուղիղ հասցեական քննադատություն է հնչեցնում»:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով: «Արեմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նրա խոսքով` Սամվել Բաբայանը չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին:
Եմենի 18 նահանգներում խոլերայի բռնկման զոհերի թիվը հասել է 242-ի: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրությունները կարեւորագույն իրադարձություններից մեկն է Մերձավոր Արեւելքի կյանքում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին շրջագայության է մեկնում Մերձավոր Արեւելքի երկրներ եւ Եվրոպա, որը կդառնա նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում։
ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի և 12-ից կդառնա 9-ը: Այս մասին նախագիծն այսօր 64 կողմ, 9 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց ԱԺ-ում: Ըստ Դոնթի բանաձևի` 6 հանձնաժողովները ղեկավարելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, մյուս 3-ի ղեկավար առաջադրում է ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը:
WikiLeaks պորտալը հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաղթերի նոր չափաժինը՝ Vault 7 ընդհանուր անվան ներքո հրապարակումների շարքի շրջանակներում։
«Վերջին զանգի վերաբերյալ հարցերը, երևի, ամենաբարդ հարցերն են, որ տրվում են ինձ։ Թեժ գծի ահազանգերը անցյալ տարիների համեմատ բավականին նվազել են։ Այդուհանդերձ, Հայաստանի տարբեր քաղաքներից դրամահավաքի բողոքներ կան։ Երբ մեր կրթության տեսչությունը գնում է տվյալ դպրոցներ, իբրև կանոն, որևէ բան ապացուցել չի լինում»։
Մայիսի 19-ին, ժամը 14:50-ին տեղեկություն է ստացվել, որ Արցախի Հանրապետության Շահումյան-Սոթք ավտոճանապարհի 25 կմ-ին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով:
«Ավրորա» մրցանակի հավակնորդ, ամերիացի բժիշկ ԹոմՔաթինան, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին:
։ Ժամը 12։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Կոնյակի գործարանի հարևանությամբ, բախվել են բեռնատար և Isuzu մակնիշի 319 VV 01 համարանիշի հրշեջ ավտոմեքենաները։
«Հիմա արդեն ամեն ինչ ակնհայտ է՝ ով է սկսում ագրեսիան, ով է կրակում և ով է պատասխանում։ Բացի այդ, պարզ է, որ նման հայտարարությունները կարող են բերել հերթական ապրիլին, և արդեն ստիպված կլինեն ավելի ծանր հետևանքներ կրել»։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն, ծանոթացել ոլորտում իրականացվող գործընթացներին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին և իրականացվող բարեփոխումների ընթացքին:
«Այն հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», – մայիսի 19-ին այս մասին ասել է աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 19-ին հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրում է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններում:
Մայիսի 20-21-ը, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Դեսպանատունն իրավունք չունի քարոզչություն անել, կապ չունի՝ դա ինչ քարոզչություն է՝ այլասերվածությա՞ն, թե՞ դրական քարոզչություն: Ընդհանրապես դա չի մտնում դիվանագիտական տեսչության ֆունկցիաների մեջ: Դեսպանատների առաջին և հիմնական ֆուկցիան է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավումը և զարգացումը:
Լոնդոնի ոստիկանությունը սպառնում է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է արտահանման զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված արդյունքների և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։
Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում էր բռնաբարության մեջ:
Արուսյակ Հայրապետյանը 26 տարեկան է: 2007 թվականին աղջկա մոտ ախտորոշվել է լեյկոզ։ Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցում բուժվելուց հետո, կարծես, ամբողջովին առողջացել է:
Բրազիլիայի ավելի քան 20 քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց ընթացքում երկրի քաղաքացիները պահանջել են պաշտոնազրկել երկրի նախագահ Միշել Տեմերին:
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի` Մովսես Բալյանին պատկանող ոչխարաբուծական ֆերմայում անցած գիշեր հոսանքահարման հետեւանքով սատկել են 30 գլուխ մայր ոչխար եւ գառներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ադրբեջանական զինուժի հրթիռակոծության մասին նախօրեին տարածած հասցեական հայտարարությունը Բաքուն որակել է «անարդար եւ ոչ օբյեկտիվ»:
«Քանի որ մի որոշ հանձնաժողովներ ոլորտներով միմյանց շատ մոտ են, կմիավորվեն: Մենք առաջարկում ենք, որ նոր գումարման Ազգային ժողովն ունենա 9 հանձնաժողով նախկին 12-ի փոխարեն»,- նշեց Թովմասյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը և Արտյոմ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու որոշումն ինքնակամ են ընդունել և այդ դիմումները գրվել են երեկ և այսօր: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Հարձակվողը պետությունն է, որովհետև այդ մարդիկ պետության ներկայացուցիչ են, դա նույնն է, որ Թուրքիան հարձակվի ԱՄՆ-ի վրա և հեղինակությանը վնասող հարված հասցնի։ Հետևաբար՝ արձագանքեք»։
Մայիսի 19-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 22 հասցեում գտնվող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք խողովակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: