
Պուտինը շնորհավորել է Ռոուհանիին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հասան Ռոուհանիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Շնորհավորական հեռագրում ՌԴ նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը ռուսիրանական համագործակցության հետագա զարգացման նպատակով:
Վլադիմիր Պուտինը ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա հաջող իրականացման համոզմունք է հայտնել, ինչը, ըստ նրա, բխում է երկու երկրի բարեկամական ժողովուրդների շահերից և նպաստում է Մերձավոր ու Միջին Արևելքում, ինչպես նաև ողջ աշխարհում կայունության ու անվտանգության ապահովմանը: