Լիբիայում ավիաբազայի վրա իրականացված հարձակման զոհերի թիվը հասել է 141-ի
Լիբիայի ազգային բանակին պատկանող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաընկերությունը հաղորդել է 134 զոհի մասին:
Մայիսի 18-ին Միսուրատա քաղաքի զինյալները, որոնք հայտնի են նաև որպես «Երրորդ ուժ» հարձակվել էին ավիաբազայի վրա: Համաձայն տեղեկատվության՝ հարձակվողներին աջակցել են «Բենգազիի պաշտպանության ջոկատները», որը կապ ունի «ԱլՔաիդայի» հետ: Զոհերի շարքում ինչպես զինծառայողներ են, այնպես էլ խաղաղ բնակիչներ: