Moody՚s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը մայիսի 24-ին Չինաստանի երկարաժամկետ վարկային ռեյտինգը «Aa3»-ից իջեցրել մինչեւ «A1» տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում պետական պարտքի շարունակվող մեծացմամբ հանդերձ երկրի ֆինանսական դրության վատթարացման երկյուղների պատճառով:
«Քրիսթալ Փելեսի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է Սեմ Էլարդայսը: Դրանից մի փոքր առաջ «Սանդերլենդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին հայտարարություն էր արել նաև Դևիդ Մոյեսը:
Այս նրբագույն և անհավանական համեղ շոկոլադե աղանդերը, որը բառացիորեն հալչում է բերանում, ուղղակի չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին:
Հացը բազմաթիվ զարմանալի հատկություններ ունի, որոնց մասին մեզանից շատերն անգամ գլխի չեն ընկնում։ Օրինակ՝ այն կարելի է օգտագործել՝ որպես մաքրող միջոց։ Կայքը ներկայացրել է հացի օգտագործման երեք արտասովոր տարբերակ։
Յուրաքանչյուրին լավ ընկեր է հարկավոր։ Ինչո՞ւ են Այծեղջյուրները լավագույն ընկերներ դառնում։
Ավելորդ քաշից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Գոյություն ունեն մի խումբ մթերքներ, որոնք կարելի է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չվնասել կազմվածքին, քանի որ դրանք շատ քիչ քանակով կալորիաներ են պարունակում։
Խորհրդարանական կառավարման կարգի պայմաններում Ազգային ժողովի լիազորություններն ու գործունեության դաշտն էականորեն ընդլայնվելու են։ Ի թիվս այլ ոլորտների՝ խորհրդարանը նոր լիազորություններ ու գործառույթներ կարող է ստանձնել նաև արտաքին քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում։
«Հիմա այդ հստակ զարգացումները կան, մնում է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը վերադառնա տեղապահի իր աթոռին: Հավանաբար առաջին գործը կլինի հանձախմբի կազմումը»,-ավելացրեց Բագրատ Էստուկյանը:
Սթոքհոլմում մեկնարկել է Եվրոպայի լիգայի եզրափակչի «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
«Այաքսի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասին կարծիքով:
Սոցիալական փաթեթն ընդգրկում է շահառուների բավականին լայն շրջանակ, որը հաստատված է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով, դրանք են՝
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ գյխավոր վարչության/ և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով պրոֆեսիոնալ ձևի օպերատիվ վնասազերծման գործողություններ են կատարել Էջմիածին քաղաքում:
Թայվանը դարձել է Ասիայում առաջին վայրը, որտեղ հնարավոր է դարձել միասեռ ամուսնությունների կնքումն այն բանից հետո, երբ մայիսի 24-ին Գերագույն դատավորների խորհուրդը վճիռ է կայացրել այդ միությունների օրինականացման օգտին:
«Բանաձևի ընդունման նպատակը շատ պարզ է. ճանաչել ճշմարտությունը Թեքսաս նահանգում: Դա ցեղասպանություն էր, և դրա ճանաչումը կօգնի կանխել հնարավոր ապագա բռնություններն աշխարհում»,- ասում է բանաձևի հեղինակ, Թեքսասի ներկայացուցիչների պալատի անդամ Սեմֆորդը:
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ մինչև հիմա չունի վարորդական իրավունք, դրա համար թիմի մարզումներին գնում է մոր կամ ակումբային վարորդի հետ:
Գերմանիայի դաշնային կառավարությունը 2016 թվականին ընդհանուր առմամբ 20 մլրդ եվրո է ծախսել փախստականների վրա:
«Ընդհանրապես ես իդեալներով չեմ առաջնորդվում: Կան քաղաքական գործիչներ, կանայք, որոնք հարգանքի են արժանի, որոնք ունեն իրենց առավելություններն ու թերությունները, և ես մարդկանց, քաղաքական գործիչներին ընդունում եմ իրենց թերություններով և առավելություններով»:
Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը հասել է 55-ի, իսկ վիրավորների թիվը՝ հազարի:
Այսօր տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որի շրջանակներում Սթոքհոլմում Երևանի ժամանակով 22:45-ին կհանդիպեն «Այաքսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ինչպես հայերը, այնպես էլ այլազգիները վշտացած և վրդովված էին՝ դիտելով տասնմեկ ցուցարարների վրա հարձակման տեսանյութերը, որոնք վիրավորվել էին մայիսի 16-ին, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև, նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարվածներից, ծեծուջարդից և շնչահեղձ անելուց հետո:
Սևանա լճի մակարդակը մայիսի երրորդ տասնօրյակի սկզբում ևս շարունակում է բարձրանալ՝ գրանցելով վերջին 55 տարիների ընթացքում ռեկորդային նոր նիշ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել համերաշխություն ցուցաբերել միմյանց նկատմամբ:
Արեւմտյան հինգ գիտնականներ այս տարի կարժանանան Shaw Prize հեղինակավոր մրցանակին, որը համարվում է Նոբելյան մրցանակի ասիական անալոգը:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավտոբուսի կանգառին մոտ հնչած պայթյունների հետևանքով երկու մարդ է մահացել:
Կիսվելով տպավորություններով՝ «Ավրորա-2017»-ի հավակնորդը փաստեց, որ Գյումրին իր սպասածից ավելի գեղեցիկ է:
Ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննող Կոնգրեսի հանձնաժողովի նիստը սկսվեց Մանչեստերի ահաբեկչության զոհերին նվիրված աղոթքից, որից հետո կոնգրեսականների առջեւ ցուցմունք տվեց Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Ջոն Բրենանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա:
Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դիտարկում է մի շարք այլընտրանքային տարբերակներ։
«Ընդ որում, այն պետք է միտված լինի ոչ միայն քաղաքական համագործակցությանը, այլեւ ռազմական, որի հիմքերն ունենք: Այս առումով կցանկանայի նաեւ ուրախությամբ նշել ՀՀ պաշտպանության նախարարի՝ Իրան կատարած այցը, որի ընթացքում մի շարք հարցեր քննարկվեցին, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- նշեց Վլադիմիր Եվսեեւը: