Բաժիններ՝

Վենեսուելայում բողոքի ակցիայի ընթացքում 55 մարդ է զոհվել

Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը հասել է 55-­ի, իսկ վիրավորների թիվը՝ հազարի: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»­-ն, այս մասին հայտնել է Վենեսուելայի գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգա Դիասը:

Օրտեգա Դիասի խոսքով՝ երկրի գլխավոր դատախազությունն այս պահին ուսումնասիրում է շուրջ 1500 գործ՝ կապված բողոքի ակցիաների ընթացքում բռնություն գործադրելու հետ: Իրավապահ մարմինների 19 աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել, որոնցից 18­-ին կալանավորելու որոշում է կայացվել:

Նա նաև հայտնել է, որ փողոցային անկարգությունների ընթացքում ավերվել և այրվել է գրեթե 350 առևտրի օբյեկտ:

Վենեսուելայում ապրիլի սկզբից զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշում է կայացրել լրջորեն սահմանափակել ընդդիմադիր Ազգային ասամբլեայի լիազորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս