
«Մանչեսթեր Յունայթեդը» մեկ քայլով մոտեցավ հաղթանակին

Սթոքհոլմում մեկնարկել է Եվրոպայի լիգայի եզրափակչի «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Առաջին խաղակեսի 18-րդ րոպեին մանկունյանցիներն առաջ անցան հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կարմիր սատանաների» 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչը սկսել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում:
Ընթանում է առաջին խաղակեսը:
https://twitter.com/MUFC_NL/status/867456677657923584