Բաժիններ՝

«Քրիսթալ Փելեսը» և «Սանդերլենդն» աշխատանք են առաջարկել Կլաուդիո Ռանիերիին

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, անգլիական «Քրիսթալ Փելեսը» և «Սանդերլենդը» հետաքրքրված են իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերիի ծառայություններով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քրիսթալ Փելեսի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է Սեմ Էլարդայսը: Դրանից մի փոքր առաջ «Սանդերլենդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին հայտարարություն էր արել նաև Դևիդ Մոյեսը: Հիշեցնենք, որ 2015-16թթ. մրցաշրջանում «Լեսթերը» Ռանիերիի գլխավորությամբ պատմության մեջ առաջին անգամ դարձավ ԱՊԼ-ի չեմպիոն:

Անցած ձմռանն իտալացի մասնագետը հեռացվեց «Լեսթերից» 2016-17թթ. մրցաշրջանում անբավարար արդյունքների պատճառով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031