
«Ես սովորական 18 տարեկան երեխա եմ, ում մարզումների է տանում մայրը». Լիլիան Մբապե

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ մինչև հիմա չունի վարորդական իրավունք, դրա համար թիմի մարզումներին գնում է մոր կամ ակումբային վարորդի հետ:
«Այս մրցաշրջանում ես բացահայտում դարձա և հաջորդում ուզում եմ հաստատել այդ մակարդակը: Ինչ-որ մեկը գտնում է, որ ես առաջ եմ անցել իմ տարիքից: Բայց իրականում ես սովորական 18 տարեկան երեխա եմ: Իմ գլխավոր սխալը նրանում է, որ ես չունեմ վարորդական իրավունք: Մինչև հիմա մարզումների ինձ տանում է մայրս կամ ակումբային վարորդը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:
2016-17թթ. մրցաշրջանում Կիլիան Մբապեն Լիգա 1-ում անցկացրել է 29 խաղ, խփել է 19 գնդակ և կատարել է 8 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը