
«Մենք «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելու շանս կունենանք, եթե պարտադրենք մեր խաղը». «Այաքսի» մարզիչ

«Այաքսի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասին կարծիքով:
«Եթե իմ տղաները չնյարդայնանային, ես նրանց անհապաղ կուղարկեի բժշկի մոտ: Մի մոռացեք, որ նրանց համար սա առաջին եզրափակիչն է, այնպես որ, նյարդայնանալը նորմալ է: Ես ուղղակի այնպես պետք է անեմ, որպեսզի դա պրոբլեմ չդառնա:
Մենք «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելու շանս կունենանք, եթե մրցակցին պարտադրենք մեր խաղը: Իմ թիմում երիտասարդ ֆուտբոլիստներ են, դրա համար պետք է պատշաճ ձևով նախապատրաստել նրանց: Դա իմ աշխատանքն ավելի հետաքրքիր է դարձնում»,- ասել է Բոսը:
«Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 24-ին Ստոկհոլմում, Երևանի ժամանակով 22:45-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը