«Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ
«Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ: Այս մասին Թոմը նշեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Կիսվելով տպավորություններով՝ «Ավրորա-2017»-ի հավակնորդը փաստեց, որ Գյումրին իր սպասածից ավելի գեղեցիկ է:
«Ես լսել եմ այն ահավոր երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել այստեղ, և որ այս քաղաքը ավերակի է վերածվել, բայց եթե կան հույսի նշաններ, ապա քաղաքը կվերականգնի, իսկ ես այդ հույսի նշանները տեսա: Շատ գեղեցիկ ու հպարտանալու առիթ տվող քաղաք է, մարդիկ էլ ջերմ, հյուրասեր ու հյուրընկալ: Ես անչափ ուրախ եմ այս քաղաք իմ այց համար»,- նշեց Թոմ Քաթինան՝ խորհուրդ տալով հայերին պատրաստ լինել օգնության ձեռք մեկնել կարիքավորներին:
«Գիտեմ՝ շատ դժվարություն է հայն ունեցել իր պատմության ընթացքում՝ պատերազմներ, ցեղասպանություն, երկրաշարժ: Անցյալում շատ զոհեր եք ունեցել ու մարդիկ ձեզ օգնության ձեռք են մեկնել, հիմա ժամանակն է օգտվել այդ հնարավորությունից ու օգնել մյուսներին: Դուք լավ կրթություն ու քրիստոնյա հավատք ունեք. օգտվեք դրանից և օգնեք մարդկանց ամբողջ աշխարհում»,հավելեց Թոմ Քաթինան: