Հանրահայտ ամերիկյան թխվածքաբլիթներ «Վուփի փայ». նրբագույն շոկոլադե բիսկվիթ՝ սերուցքային միջուկով
Այս նրբագույն և անհավանական համեղ շոկոլադե աղանդերը, որը բառացիորեն հալչում է բերանում, ուղղակի չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին:
Շոկոլադե թխվածքաբլիթ «Վուփի փայ»
Բաղադրիչներ
1. Կարագ – 100 գ
2. Շաքարավազ – 110 գ
3. Ձու – 1 հատ
4. Ալյուր – 150 գ
5. Կակաո – 65 գ
6. Փխրեցուցիչ – 1 թ/գ
7. Վանիլին – 1 թ/գ
8. Կաթ – 100 մլ
Կրեմի համար
1. Սերուցք – 200 մլ
2. Շաքարի փոշի – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Հարել փափուկ կարագը շաքարավազի հետ:
2. Ավելացնել 1 ձու և նորից լավ հարել:
3. Խառնել ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և վանիլինը:
4. Աստիճանաբար ավելացնել կաթը և ալյուրային խառնուրդը կարագային խառնուրդին:
5. Ճաշի գդալով տեղաբաշխել խմորը պերգամենտի վրա և տալ շրջանի ձև:
6. Թխել 175 աստիճանում 10-12 րոպե: Սառեցնել:
7. Պատրաստել կրեմը. սերուցքը հարել շաքարի փոշու հետ:
8. Բիսկվիթի մի կեսի վրա գդալով կրեմ քսել և ծածկել մյուս կեսով:
9. Մատուցելուց առաջ «Վուփի փայը» 30 րոպե դնել սառնարանի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը