
ՀՀ ոստիկանությունը էջմիածնում վնասազերծել է զինված խումբ, ովքեր ձեռք էին բերել զենք և ռազմամթերք և պետք է իրականացնեին ծանր հանցագործություն, այդ թվում՝ սպանություն. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ գյխավոր վարչության/ և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով պրոֆեսիոնալ ձևի օպերատիվ վնասազերծման գործողություններ են կատարել Էջմիածին քաղաքում:
Այնտեղ գտնվող բնակարաններից մեկից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 հոգու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, եռյակը պլանավորել էր կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն և անօրինական եղանակով ձեռք էին բերել մեծ քանակի զենքեր և զինամթերք, անգամ կազմել էին սպանության նախապատրաստական գործողություններ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։