Ինչ է սոցփաթեթը և ինչպես դառնալ շահառու
Dialogue.am-ը իր «Սոցիալական իրավունք» շարքում այս անգամ անդրադառնում է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՆ՝ հանգամանորեն ներկայացնելով, թե ինչ ընդգրկում ունի պետական այս ծրագրի շահառուների շարջանակն ու փաթեթի իրացման ուղղությունները|:
Ինչ է իրենից ներկայացնում սոցիալական փաթեթը, ինչ ծառայություններ է ներառում իր մեջ և ովքեր դրա շահառուները:
Սոցիալական փաթեթը պետական աջակցության ծրագիր է, որն ուղղված է ՀՀ պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների ՊՈԱԿ-ներում աշխատողների ու նրանց ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ սոցիալական խնդիրների ապահավմանը> նպատակը՝ կարիքների բարելավումն է, աշխատանքի արդյունավետությանը նպաստելը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. փաթեթի շրջանակներում շահառուի ընտանիքի անդամներ են համարվում պետական կառույցում աշխատողի ամուսինը, մինչև 27 տարեկան երեխաները:
Սոցփաթեթի շրջանակներում յուրաքանչյուր աշխատակցի հատկացվում է գումար, որն անկանխիկ է և փոխանցվում է աշխատողի անվամբ` հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին:
Յուրաքանչյուր աշխատակցին սոցփաթեթով նախատեսված գումարը հաշվվում է ամսեկան 11 հազար դրամ. տարեկան կտրվածքով այն կազմում է 132.000 ՀՀ դրամ:
Սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`
1. Առողջապահական փաթեթ` բժշկական օգնության, սպասարկում ու ֆինանսավորում
2. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում
3. Ուսման վճար` ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով,
4. Հանգստի ապահովում ՀՀ –ում և ԼՂՀ-ում
Այս ծառայություններից աշխատողը կարող է օգտվել իր հայեցողությամբ` բացառությամբ առողջապահական բաղադրիչից, քանի որ բուժծառայություներից օգտվելը (սպասարկվելը) պարտադիր պայման է ու դրա արժեքը տարեկան կազմում է 52.000 դրամ, որը նախատեսված փաթեթի մի մասն է:
Թե կոնկրետ ինչ ուղղություններով և նպատակներով կարող է օգտագործել իր գումարը աշխատակիցը նշված ոլորտներում, կներկայացնենք հաջորդ ու շարունակական հարապարակումներում:
Ովքեր կարող են դառնալ սոցփաթեթի շահառու
Սոցիալական փաթեթն ընդգրկում է շահառուների բավականին լայն շրջանակ, որը հաստատված է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով, դրանք են՝
- Նախագահի աշխատակազմ
- Ազգային ժողովի աշխատակազմ
- Կառավարության աշխատակազմ
- Սահմանադրական դատարանի աշխատակազմ
- Նախարարությունների աշխատակազմ
- Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմ
- Օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմ
- Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ
- Դատական դեպարտամենտ
- Դատախազության աշխատակազմ Նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմ
- Մարզպետարանների աշխատակազմ
- ՄԻՊ աշխատակազմ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
ՀՀ կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները սոցփաթեթի տված արտոնություններից օգտվել չեն կարող:
Բացի պետական մարմիններից սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից կարող են օգտվել նաև կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների հետևյալ ՊՈԱԿ-ների աշխատակիցները`
- Հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոցներ
- Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ
- Գրադարաններ,թանգարաններ
- Մշակույթի տներ, կենտրոններ, թատրոններ,համերգային կազմակերպություններ,
- Տարեցների և երեխաների տուն-ինտերնատներ
- Երեխաների խնամքի, պաշտպանության գիշերօթիկ և ցերեկային կենտրոններ
- «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ
- «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ
- «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
- «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ
- «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ
- «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ
- «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
- «Հայրենիք-սփյուռք» կենտրոն» ՊՈԱԿ
- «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ
- «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ
- «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ
- «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ
- «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ
- ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ»ՊՈԱԿ,
- «Դատական դպրոց» ՊՈԱԿ
- «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ
- «ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ
- «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված ՊՈԱԿ
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,
- «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
Ի դեպ, սոցփաթեթի շահառու են համարվում նաև`
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք:
- Ինչպես նաև նրանք, ովքեր չեն աշխատում վերը նշված պետական մարմիններում կամ ՊՈԱԿ-ներում, բայց մշտապես բնակվում են ՀՀ-ում ու ունեն ԽՍՀՄ և ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ պատվավոր կոչմում:
- Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատողները (բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրենի, տնօրենի տեղակալների)
- Հայկական ատոմային էլեկտրակայան փակ բաժնետիրական ընկերության այն աշխատակիցներն, ովքեր աշխատում են առանձնապես ծանր կամ առանձնապես վնասակար պայմաններում:
Հարգելի քաղաքացի, եթե շարքում նշված պաշտոններից որևէ մեկում աշխատել եք վերջին 6 ամսվանից պակաս և ունեք մինչև 6 ամսվա աշխատանքային ստաժ, ապա սոցփաթեթի շահառու համարվել չեք կարող:
Սոցիալական փաթեթից օգտվել չեն կարող նաև..
Օրենքի այս դրույթը չի տարածվում հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդի, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդի, կադրերի ռեզերվում աշխատող և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց վրա:
Ինչպե՞ս է հատկացվում սոցիալական փաթեթը
Սոցիալական փաթեթի հատկացման համար քաղաքացին պետք է հերթականությամբ անի հետևյալ քայլերը.
Սոցփաթեթից օգտվելու համար աշխատողը նախ բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Բանկից վերցնում է տեղեկանք և ներկայացնում այն իր աշխատանքի վայրի հաշվապահություն: Այստեղ աշխատակիցը լրացնում է դիմում, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:
Դիմումի և տեղեկանքի հիման էլ վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին:
Պատրաստեցին՝ Զառա Մանուչարյանը և Լաուրա Մամյանը