Շուրջ 200 մարդ է Իրանի նախագահի թեկնածու գրանցվել մայիսին կայանալիք ընտրություններում:
Համատեղ ծրագրով նախատեսված է 18 դրամաշնորհ՝ նորարարական առաջարկ ներկայացրած կազմակերպություններին: Մինչև 2019 թվականը նախատեսվում է հատկացնել 30.000-ից մինչև 50.000 եվրոյի չափով դրամաշնորհներ՝ առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար, իսկ գիտատեխնիկական ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված դրամաշնորհների մրցույթի շրջանակում կհատկացվի մոտ 10 դրամաշնորհ՝ 15.000 եվրոյի չափով, առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:
Կինը թրաֆիքինգի է ենթարկվել ամուսնու կողմից։
Ապրիլի 5-ին Լոնդոնի սրտում գտնվող «Սոհո» հյուրանոցի կինոսրահներից մեկը լեփ-լեցուն էր բազմաթիվ հյուրերով։ Այստեղ էին հավաքվել Միացյալ Թագավորության կառավարության և խորհրդարանի, հայտնի բրիտանական լրատվամիջոցների, մշակութային, համայնքային և գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, դիվանագետներ ու դեսպաններ։
Հայաստանը և Եվրոպական միությունը նախորդ երեք տարիների ընթացքում հաջողությամբ իրականացրել են մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է, ինչպես նախանշված է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում:
Վրաստանը մտադիր է մինչեւ 2017 թվականի վերջն իրեն անհրաժեշտ ամբողջ բնական գազը գնել Ադրբեջանից՝ լրացուցիչ ծավալների համար չդիմելով «Գազպրոմին»:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դեսպան Հերբերտ Զալբերը կայցելի Ադրբեջան:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 12-ին Մարսելից Ստամբուլ վերադառնալուց առաջ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ` հայտնելով, որ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախորդ շաբաթ փորձել է ստանալ իր ստորագրությունը «համաձայնագրի» չհամաձայնեցված տեքստի տակ:
Աշխարհում շուրջ 30 միլիոն մարդ թմրանյութեր է գործածում, ըստ որում դրանցից ունեցած կախվածությունից տարեկան մինչեւ 200 հազար մարդ է մահանում:
Ապրիլի 12-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Ուշի գյուղի ոլորաններում բեռնատար է շրջվել, տուժածներ չկան:
Վրաստանի նախագահը Զատիկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 91 կալանավորների, որոնց թվում կա չորս կին:
«Երբ փողոցային խուժանը քայլեր է անում, եւ նրան չեն կանգնեցնում, նա ավելի շատ է ոգեւորվում: Ես չեմ տեսել, որ նրա ասածներին որեւէ պաշտոնական հակադարձում լինի հայկական դեսպանության, հայ համայնքի կողմից»:
«Ըստ առաջնայնության՝ դասակարգվել են այն խնդիրները, որոնց շարքին են պատկանում հաց-հացամթերք, միս-մսամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների նկատմամբ համապատասխան պայմանների կիրառումը, այս խնդիրը պահանջում է համակարգային լուծում»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը:
Շիրակի մարզի «Բասեն հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում» ծրագրի իրագործման նպատակով էլ ներկայումս ընթանում են «Բասենի Գովք» ՍՊԸ-ին անհատույց սեփականության իրավունքով Գյումրի քաղաքի նախկին Շիրակ հյուրանոցի շինության և հողամասի նվիրատվության գործընթացները:
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման (BSC) կենտրոնում տեղի ունեցավ «Լիզինգը` հիմնական միջոցների ձեռքբերման լավագույն լուծում» սեմինարը, որի բանախոսն էր ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող է 2017 թվականի հուլիսի 1ից հետաձգվել 2018 թվականի հունվարի 1-ը:
Կամո Աղաբաբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
Անդրադառնալով կառավարության՝ հարկային եկամուտները և դրան համապատասխան կապիտալ ծախսերը 2017 թվականին 50 միլիարդ դրամով ավելացնելու քայլին, վարչապետն ընդգծել է, որ հասկանում են ՊԵԿ-ի առջև դրված ծանր նշաձողը և ավելացրել, որ այդ որոշումը հաշվարկված է: «Մենք շատ լավ գնահատում ենք այսօրվա վիճակը և տրամադրված ենք բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում, քանի որ ունենք արդյունավետության դեֆիցիտ: Մոտ ժամանակներս մշակելու ենք Հայաստանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ ևս ցանկանում ենք նախանշել համարձակ հայտնիշեր»,- ասել է գործադիրի ղեկավարը
Տայվանի իշխանությունները պաշտոնապես արգելել են շուն ու կատու մորթել նրանց միսն օգտագործելու համար:
Որպես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Եվրոպական Պահպանողականների նախագահ՝ ի սրտե եւ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ այս ընտրություններում արձանագրած լուրջ արդյունքների համար։ Ես ամենայն մանրամասնությամբ հետեւում եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության նկատառումներին։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռուսամերիկյան հարաբերություններում վստահության աշխատանքային մակարդակն, առանձնապես ռազմական ոլորտում, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք չի լավացել, այլ ավելի շուտ դեգրադացիայի է ենթարկվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գրանցված մահացու բռնկման դեպքերի և, ընդհանուր առմամբ, փոքր առաջընթացի` ԵԱՀԿ-ն շարունակում է հաստատակամորեն ձգտել խաղաղ և տևական կարգավորման:
Ապրիլի 13-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի 12-րդ ավարտական դասարանի մի խումբ ծնողների կողմից ուղարկված բաց նամակում նշված էր, որ դպրոցում տնօրինության կողմից (տնօրեն՝ Ա. Մարուխյան) ստիպողաբար իրականացվում են տարբեր դրամահավաքներ, պարտադրվում են հավելյալ չհիմնավորված ծախսեր և վճարումներ՝ անտեսելով ծնողների կարծիքը և հնարավորությունները, ինչպես նաև աշակերտների ցանկությունները:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրները կշռադատված են իրականացնում ինտեգրացիոն գործընթացները՝ չվազելով առաջ, ինչպես Եվրամիությունը:
Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունն իրականում ահաբեկչական գործողություն է եղել:
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փաստաթղթեր է հանձնել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը գրանցելու համար։
Դորտմունդի ոստիկանությունը չի հաստատել, որ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի «Բորուսիա Դորտմունդ»«Մոնակո» հանդիպումից առաջ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ հնչած պայթյունն ահաբեկչություն է: