
ԱԳԲԱ Լիզինգը կուտակած լավագույն փորձը կփոխանցի գործարարներին

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման (BSC) կենտրոնում տեղի ունեցավ «Լիզինգը` հիմնական միջոցների ձեռքբերման լավագույն լուծում» սեմինարը, որի բանախոսն էր ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
Սեմինարի ընթացքում մասնակից ՓՄՁ և խորհրդատվական ընկերությունների ղեկավարներին, մյուս հետաքրքրված անձանց ներկայացվեցին լիզինգի միջոցով իրականացվող ներդրումների առավելությունները և առանձնահատկությունները: Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել հստակ դեպքեր հենց իրենց կազմակերպությունների օրինակով և ստանալ մասնագիտական խորհրդատվություն:
ԱԳԲԱ Լիզինգը մտադիր է նմանատիպ հանդիպումները հետագայում դարձնել շարունակական՝ իր կողմից գործունեության ընթացքում կուտակած լավագույն փորձը փոխանցելով իր գործընկերներին և ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարներին:
ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության կողմից 2014թ. ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով: