Բաժիններ՝

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 91 կալանավորի

Վրաստանի նախագահը Զատիկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 91 կալանավորների, որոնց թվում կա չորս կին: Նրանցից 62-­ը, այդ թվում՝ երեք կանայք, պատժավայրը կլքեն արդեն ապրիլի 12­-ին: Մնացածների պատժաժամկետը կրճատված է, տեղեկացնում է «Գրուզիա Online»­-ը:

Վրաստանի նախագահն այսօր կարգադրություն է ստորագրել «Տարբեր պատժաժամկետների դատապարտված կալանավորների համաներման մասին, որի համաձայն ընդամենը ներում է շնորհվել 91 բանտարկյալների: Նրանց թվում համաներման ակտը վերաբերել է չորս կանանց»,­-հայտնել է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն: Նախագահի կարգադրությունն արդեն ուղարկվել է պրոբացիայի գործերի եւ պատիժների ի կատար ածման նախարարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930