Բաժիններ՝

Կրթության պետական տեսչությունն ուսումնասիրում է թիվ 3 հենակետային ավագ դպրոցում դրամահավաքության դեպքը

Կրթության եւ գիտության նախարարի  հանձնարարականով` Կրթության պետական տեսչությունն ուսումնասիրում է դպրոցներից մեկում դրամահավաքության հետ կապված  դեպքի մանրամասները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի մի խումբ ծնողների կողմից նախարար Լեւոն Մկրտչյանին ուղղված բաց նամակից հետո նախարարը շրջաբերական է ուղարկել բոլոր ավագ դպրոցներին: «Մոտեցումը բավական խիստ է լինելու»,-հավելեց նա:

Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի 12-րդ ավարտական դասարանի մի խումբ ծնողների կողմից ուղարկված բաց նամակում նշված էր, որ դպրոցում տնօրինության կողմից (տնօրեն՝ Ա. Մարուխյան) ստիպողաբար իրականացվում են տարբեր դրամահավաքներ, պարտադրվում են հավելյալ  չհիմնավորված  ծախսեր և վճարումներ՝ անտեսելով  ծնողների կարծիքը և հնարավորությունները, ինչպես նաև աշակերտների ցանկությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս