Բաժիններ՝

Վրաստանը մինչև տարեվերջ չի պլանավորում ռուսական գազ գնել

Վրաստանը մտադիր է մինչեւ 2017 թվականի վերջն իրեն անհրաժեշտ ամբողջ բնական գազը գնել Ադրբեջանից՝ լրացուցիչ ծավալների համար չդիմելով «Գազպրոմին»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեն Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի եթերում:

Վրաստանը 2017 թվականին «Գազպրոմ Էքսպորտի» հետ ստորագրել է երկու տարվա համաձայնագիր: Վրացական կողմը համաձայնել է «Գազպրոմի առաջարկությանը՝ Ռուսաստանից Հայաստան «կապույտ վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով:

2017 թվականին տարանցման համար վճարի մի մասը կստացվի գազով, իսկ արդեն 2018 թվականից՝ միայն փողով: «Համաձայնագիրը, որը ձեւակերպվել է «Գազպրոմի» հետ, մեզ հնարավորություն է ընձեռում ստացված միջոցներով գազ գնելու Ադրբեջանից, նաեւ մենք հնարավորություն ունենք գազ գնելու Իրանից:

Բայց այսօրվա դրությամբ մենք որոշում ենք ընդունել ներմուծել միայն ադրբեջանական բնական գազ»,­-ասել է Քալաձեն: Փոխվարչապետը չի բացառել, որ «Գազպրոմի» հետ համաձայնագիրը երկու տարի անց կվերանայվի, հաղորդել է Sputnik­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս