Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է եւ լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով`անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է։ Նրանք մեծ գումարներ են վատնել, նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը, բայց չեն անցել խորհրդարան։
2017 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, որը 20 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
«Սա կենսահաստատ հոլովակ է, թեեւ դրանում անդրաշխարհիկ ինչ-որ բան կա: Ես գտնում եմ «Գաբրիել» անունը, որը գրված է պատուհանին: Եվ դա այն բանի հաստատումն է, որ ես ընտրյալ եմ: Գաբրիելն, ասես, բացվում է ինձ, եւ դա ինձ երջանիկ է դարձնում»,-պատմել է դերասանուհին:
«Բառարան ստեղծելու միտքը ծագել է դեռևս ԵՊՀ-ում դասավանդելու ժամանակ, երբ ուսանողների հետ եռալեզու՝ չինարեն-հայերեն-ռուսերեն, թարգմանություններ էինք անում»,- ասել է գրքի հեղինակը և հավելել, թե բառարանի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ուսանողները, չինարեն լեզվի հետ միաժամանակ, կուսումնասիրեն նաև հայերեն դիվանագիտական տերմիններն ու ռուսերենում դրանց համարժեք բառերը:
Ըստ հաստատության կանոնների, այցելուները կարող են հանգստանալ մինչեւ երկու ժամ եւ պարտավոր են մեկ կերակրատեսակ պատվիրել ճաշացանկից: Նաեւ յուրաքանչյուր ցանկացողի նախքան քնելը կտրամադրվի մեկ գավաթ Nescafe սուրճ՝ առանց կոֆեինի, եւ սովորական ըմպելիք՝ արթնանալուց հետո:
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Փրեսքոթ քաղաքում վաճառվում է աշխարհում ամենաբարձր տունը, որը նախատեսված է մեկ ընտանիքի բնակության համար:
Թեթև և պարզ մրգային աղանդեր:
Instagram-ում հայտնվել է երկաստիճան նույնականացման եղանակ։ Այն կօգնի պաշտպանել էջը կոտրելուց։ Օգտատերն անձամբ պետք է միացնի այս գործառույթը։ Այն ակտիվացնելու դեպքում էջը բացելու համար հարկավոր է հաստատել երկու անգամ. նախ՝ հավաքելով գաղտնաբառը, ապա՝ համապատասխան կոդը, որն ուղարկվում է բջջային հեռախոսին։
Բնավորությունը մեծապես կախված է նրանից, թե կենդանակերպի որ նշանի ներկայացուցիչ է մարդը։ Չնայած մենք տարբերվում ենք միմյանցից, սակայն գոյություն ունեն ընդհանուր գծեր։ Ներկայացնում ենք կենդանակերպի 5 ամենաբարի նշաններին։
Թևատակերը կարող են մգանալ տարբեր խնդիրների հետևանքով, սակայն այս խնդրից ազատվելու գործում օգնության կհասնեն բնական միջոցները։
«Այսուհետ ևս հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են իրենց բնականոն հունով, փոփոխությունների պատճառ չեմ տեսնում»,- ասել է Մոդեստ Կոլերովը:
Ծնելիության աճի խթանումը և վերարտադրողական առողջության հիմնախնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեցին դեռևս Հովիկ Աբրահամյանի գործադիրում պաշտոնավարման շրջանում:
«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում կառավարությունն ընդհանուր 12.8 մլրդ դրամ կփոխանցի «Միկշին» ընկերությանը։ Որոշման նախագիծը կառավարության ապրիլի 6-ի նիստի օրակարգում է, սակայն այն չզեկուցվող հարցերի շարքում է։
Henaran.am-ի տեղեկությամբ այսօր երեկոյան «Արմավիր »ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը:
Բոլորը, ովքեր պատեազմ են տեսել, գիտեն, թե որքան թանկ է այդ լռությունը: Անգամ ճանճի տզզոցն այդ ժամանակ տարօրինակ է թվում: Ուրախ տագնապային է…
Հանքային ջրերի արտադրությունը 2017 թվականի հունվար-փետրվարին կազմել է 5 մլն 106,3 հազար լիտր, իսկ նախորդ տարվա հունվար-փետրվարին` 4 մլն 461,7 հազար լիտր: Այն այս տարվա հունվար-փետրվարին ավելացել է 14,4 տոկոսով:
Երեկ երեկոյան հանկարծակի կերպով մահացել է «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի աշխատանքների նախկին համակարգող Աննա Հակոբյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 6-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Սիսիան քաղաքի` Գետափնյա թաղամասի ջրամատակարարումը:
DiarioGol-ի վարկածով՝ այս մրցաշրջանի ավարտից հետո պորուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա Մադրիդի «Ռեալից»:
ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, տարիների ընթացքում կորցրեց իր ընտրազանգվածը հենց դիրքորոշումների փոփոխության և սկզբունքներին չհետևելու պատճառով:
2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանը ներմուծել է 62 մլն 494,6 հազար դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, իսկ 2016 թվականի հունվար-փետրվարին` 44 մլն 903,2 հազար դոլարի: Այս տարի այն ավելացել է 39,2 տոկոսով:
Ապրիլի 10-15-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա բռնցքամարտի՝ Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայանա 8 մարզիկով:
Ապրիլի 5-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ընդունելության` նվիրված Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքերի է արժանացրել «Արքայական ակումբի» կիսապաշտպան Իսկոյին:
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ապրիլի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 228 մլրդ 434.3 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի նույն ժամանակահատվածում դրա ծավալը կազմել է 194 մլրդ 105.5 մլն դրամ: 2017 թվականի հուն վար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 16.1 տոկոսով:
«Եթե մարդիկ կան, որ դժգոհ են այս անգամվա արդյունքներից, ապա ժողովուրդը պետք է ավելի շատ մեղադրի ինքն իրեն, որովհետև գիտենք՝ ինչպես են ընտրություններն ընթացել, և ժողովուրդն էլ է մեղավոր, եթե արդյունքներից գոհ չեն»։
«ՀԷՑ» ՓԲԸ-ի 69,99 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքը ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ համաձայնություն տալու նպատակով:
Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպում են Smarter Transportation Data հեքեթոնը: