Բաժիններ՝

«ՀԷՑ»-­ը «Տաշիր Կապիտալ»­ին վաճառելու հարցը կառավարության օրակարգում է

«ՀԷՑ» ՓԲԸ-­ի 69,99 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքը ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ համաձայնություն տալու նպատակով: Այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության ապրիլի 6-­ի նիստի օրակարգում:

«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը` սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ­ի («ՀԷՑ» ՓԲԸ) 69,99 տոկոս բաժնետոմսերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ­-ին (Գնորդ) փոխանցելու մտադրության մասին:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հաստատվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-­ի 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ գնորդին փոխանցման պայմանների համաձայնությունը և տրվում է լիազորություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ՀՀ կառավարության անունից ստորագրել համաձայնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս