Կարևոր է. ինչպես պաշտպանել Instagram-ի էջը կոտրելուց
Lifehacker.ru կայքը գրում է, որ Instagram-ում հայտնվել է երկաստիճան նույնականացման եղանակ։ Այն կօգնի պաշտպանել էջը կոտրելուց։ Օգտատերն անձամբ պետք է միացնի այս գործառույթը։ Այն ակտիվացնելու դեպքում էջը բացելու համար հարկավոր է հաստատել երկու անգամ. նախ՝ հավաքելով գաղտնաբառը, ապա՝ համապատասխան կոդը, որն ուղարկվում է բջջային հեռախոսին։
Ինչպես ակտիվացնել գործառույթը։ Բացեք Instagram-ի էջը, ապա՝ կարգավորումների հատվածը։ Բացվող հատվածում կարող եք տեսնել «Two-Facto Authentication» կոճակը։ Միացրեք այդ գործառույթը։ Եթե բջջային հեռախոսահամարը չեք նշել, ծրագիրը ձեզ կառաջարկի անել դա։ Հավաքեք հեռախոսահամարը և սպասեք, մինչև հաղորդագրություն ստանաք, որը կպարունակի 6 նիշից բաղկացած կոդ։ Հաղորդագրությունը կարող եք ստանալ մի քանի րոպեի ընթացքում։ Ավարտելու համար հավաքեք գաղտաբառը համապատասխան հատվածում։
Հեռախոսահամարի հաստատումից հետո կբացվի էջ, որում կտեսնեք կոդեր։ Դրանք կարող եք օգտագործել հետագայում, եթե լինեք ռադիոծածկույթից դուրս կամ չկարողանաք ստանալ համապատասխան կոդը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը