
Աննա Հակոբյանը մահացել է

Երեկ երեկոյան հանկարծակի կերպով մահացել է «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի աշխատանքների նախկին համակարգող Աննա Հակոբյանը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս փոխանցմամբ` նրա մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:
Հիշեցնենք, որ Ա.Հակոբյանը փետրվար ամսին Զ. Փոստանջյանի ու մի շարք այլ անդամների հետ դուրս եկավ «Ժառանգությունից», որովհետև դեմ էր, որ իրենց կուսակցությունը դաշինք կազմի Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ: Նրանք պնդում էին, որ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» առանձին մասնակցի: