
Ռոնալդուն կարող է հեռանալ Մադրիդից

DiarioGol-ի վարկածով՝ այս մրցաշրջանի ավարտից հետո պորուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա Մադրիդի «Ռեալից»:
Ըստ աղբյուրի՝ այսպիսի քննարկումներ են սկսվել՝ ինչպես ֆուտբոլիստի և իր գործակալի մոտ, այնպես էլ՝ ակումբի ղեկավարությունում: Ֆուտբոլիստը դժգոհ է ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունից, ավելին, Ռոնալդուն նշել է, որ կհեռանա այն օրը, երբ մադրիդցիները կստորագրեն Էդեն Ազարի տրանսֆերը:
Իսկ ակումբում շատ են անհանգստանում պորտուգալացու ցուցադրած խաղից: Աղբյուրը նշում է, որ Ռոնալդուի խաղն անկում է ապրում: Դեռ մրցաշրջանի սկզբում խոսվում էր այն մասին, որ Ռոնալդուն այլևս առաջվանը չէ, իսկ հիմա ակումբի ղեկավարությունը բացասական է գնահատում ֆուտբոլիստի խաղը: Ամենայն հավանականությամբ, Ռոնալդուն կքննարկի առաջարկները և ամռանը կփոխի ակումբային գրանցումը:
Սիրարփի Աղաբաբյան