Թուրքական բանակում ծառայող, 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի դատական գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել թիվ 25/20 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարվելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 25/20 ընտրատեղամասում վստահված անձ գրանցված Բ. Բարսեղյանը որպես ընտրող, օրենքով սահմանված կարգով͵ ապրիլի 2-ին նշված ընտրատեղամասում մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն որոշ ժամանակ անց՝ ժամը 20-ի սահմաններում, փորձել է նորից գրանցվել՝ քվեարկելու համար։
Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են` լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։
Ապրիլի 3-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1979 թ. ծնված Արման Թամամյանն իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղի սկզբնամասում վթարի է ենթարկվել:
«Ուզում եմ տեղեկացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված մի շատ կարևոր փոփոխության մասին»։
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 12.10-ին, Արագած գյուղի մի տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գեղամ Ա.-ն:
Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել նավավարման բարդ տարրերի կատարման հատուկ պարապմունքներին:
Գերմանիայի տարածքում գտնվող մոտավորապես 267,5 հազար սիրիացի փախստականներ իրավունք ունեն երկիր բերել իրենց ընտանիքներին: Այդ մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով կառավարության ներքին փաստաթուղթը, որում վերլուծվում են միգրացիոն ճգնաժամի հետեւանքները:
Հիմա հուսահատվելու ժամանակը չէ։ Վարչախումբը միլիոնավոր դոլարներ ծախսեց խորհրդարանական ընտրություններում իր ուզած արդյունքը ստանալու համար, սակայն այն, ինչ ստացավ իրականում, քաղաքական իմաստով նույնիսկ կես ցենտ չարժե։
Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովի ծնողները Ղրղզստանից ժամանել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք, ինչի մասին հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիք։
«Համոզված եմ, որ արժանապատվորեն ենք տնօրինելու այդ ժամանակը՝ այն ծառայեցնելով ավելի բարեկեցիկ հասարակություն եւ ավելի անվտանգ երկիր ունենալու գործին»:
Տեսագրող սարքն արձանագրել է դեղատան կողոպուտը. ճանաչողներին խնդրում ենք արձագանքել։
Թուրքական «Bianet.org» կայքն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հակասություններով հարուստ քաղաքական կարիերային: Կայքը «Էրդողանը Էրդողանի դեմ, 1994-2017թթ.» հոդվածում, հենվելով արխիվային նյութերի վրա, ցույց է տվել, թե ժամանակի ընթացքում միևնույն թեմաների շուրջ ինչպես են տրամագծորեն փոխվել Էրդողանի դիրքորոշումները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ երկիր ազատ մուտքի Եվրամիության քաղաքացիների իրավունքը կարող է շարունակել գործել նաեւ Brexit-ից հետո, տեղեկացնում է BBC-ին:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմության բողոքի երթի ընթացքում ավելի քան 50 մարդ էվիրավորվել ոստիկանության հետ բախումների հետեւանքով:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հրապարակված հարցման տվյալների համաձայն՝ Վրաստանում հարցվածների 76 տոկոսն այն կարծիքին է, որ երկիրը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, վրացռուսական հարաբերությունները դրական է գնահատում 11 տոկոսը, իսկ 12 տոկոսը՝ ոչ լավ, ոչ վատ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ին:
«Իսլամական պետության» ներկայացուցիչները ուղերձ են հղել ամերիկացիներին, որում հիշատակել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նրա ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հրանտ Աբաջյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով
ՊԵԿ իրավաբանական վարչությունից, սակայն տեղեկացնում են, որ երբեմն տնտեսվարողի պաշտոնատար անձինք չեն մասնակցում վարչական վարույթներին, չնայած մասնակցելու վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելուն, այդպիսով չներկայացնելով վարույթների վերաբերյալ առարկություններ կամ պատասխանատվությունը բացառող ապացույցներ:
«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնն իր հայրենակիցներին առավել համոզիչ է ներկայացել Ֆրանսիայի նախագահի թեկնածուների բանավեճի մասնակիցների թվում, ինչի մասին վկայում են Elabe-ի անցկացրած հարցման արդյունքները:
Հյուսիային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձեւի նախագիծ են ներկայացրել Սիրիայի Իդլիբ քաղաքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ:
ԵԽ գլխավոր քարտուղարին են ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նոր կարգավորումները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ աշխատանքին: Խոսվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, տնտեսական իրավունքների, զինծառայողների, երեխաների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ուղղությունների մասին:
«Չնայած ԱԺ անդրանիկ նիստն առաջ բերելու խնդրում մեկ այլ նրբություն եւս կա. ՀՀԿ-ում անընդունելի են համարել երկու ամսվա խորհրդարանական պարապուրդը, ավելին` զավեշտ են համարել նոր ձեւավորված պառլամենտի պայմաններում հին խորհրդարանի նիստեր գումարելու, քվորում չլինելու հանգամանքը»:
Ստացվում է, որ հին «զենքերը» նորերին բերում են իշխանության: Ինչո՞ւ: Միամի՞տ են, թե՞ դրա դիմաց ստանալու են չափազանց թանկ փոխհատուցում: Ի՞նչ տեսքով, ո՞ւմ հաշվին: Թե՞ ռեյտինգային օդիոզ կազմը ամենեւին էլ չի պատրաստվում զիջել իշխանությունը եւ պահանջելու է, որ իրենց աշխատանքի եւ տքնանքի գնով իշխանության եկած նոր դեմքերը կամ նոր կազմը ընտրություններից հետո արդեն աշխատեն իրենց համար:
ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու այլ դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տիրապետող անձանց՝ այդպիսիք տրամադրել իրավապահ մարմիններին և վստահեցնում, որ դրանցով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները դեպքի իրական հանգամանքները պարզելու, իրավական գնահատականի արժանացնելու համար:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Քաղաքական գնահատումների այս երկու ցուցիչ օրինակները բաւարար են տեսնելու բեւեռացած մեկնաբանությունները հայաստանյան ընտրութունների վերաբերյալ։ Եւ անիրատեսական չպիտի լիներ խորհրդարանական ընտրությունները աշխարհաքաղաքական դիտանկյուններից փորձել արժեւորելու։
«Մեր տեղեկություններով՝ Էրեբունու թաղապետարանի դեմ-դիմաց ժամանակին օրենքի խախտմամբ կառուցված գազալցակայանը վերջերս «տեղափոխվել» է խոշոր հարկատուների տեսչություն»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։