Կառավարությունը 12.8 մլրդ դրամ կփոխանցի «Միկշին» ընկերությանը
«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում կառավարությունն ընդհանուր 12.8 մլրդ դրամ կփոխանցի «Միկշին» ընկերությանը։ Որոշման նախագիծը կառավարության ապրիլի 6-ի նիստի օրակարգում է, սակայն այն չզեկուցվող հարցերի շարքում է։
Ինչպես հայտնի է, այս ընկերությունը «Երազ» թաղամասի կառուցապատողն է, 100 % բաժնետերը Տիգրան Հարությունյանն է` Միխայիլ Հարությունյանի որդին:
2014թ. մեկնարկած ծրագրի տարբեր փուլերում Երևանի Ադոնց փողոցում գտնվող այդ թաղամասում պետական ծառայողներին մատչելի գներով տրամադրելու համար 469 բնակարան և ավտոկայանատեղի է գնվել։