Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախանշել է Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո թուրքական ԶՈՒ հաջորդ գործողության թիրախները:
Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն Արցախ գալով առաջինը հոգևոր զգացողություն է զգում, որը նրա համար առանձնահատուկ երևույթ է:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու իր որոշման մասին:
«Ամբողջ վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհում ահաբեկչական սպառնալիքն ավելի է ուժգնանում, հնարավոր չի դառնում այն հսկել, վերահսկել, ահաբեկիչների գործողությունները կանխարգելել: Ի վերջո ամեն իսլամական չէ, որ ահաբեկիչ է, ամեն ահաբեկիչ չէ, որ իսլամական է: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն անկանխատեսելի է ու համատարած է դառնում»,- ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հաշվարկել է, որ նախորդ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում ընդունված մի շարք օրենքների փոփոխությունները ամերիկացի հարկատուներին թույլ կտա տնտեսել 10 միլիարդ դոլար:
Ընկույզն օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր և ճարպաթթուներ է պարունակում։ Ներկայացնում ենք ընկույզի օգտակար հատկությունները։
«Այս ագրեսիան տեղի է ունենում կրոնական անհանդուրժողականության մտահոգիչ մթնոլորտում ինչպես մեր երկրում, այնպես էլ Արևելքի քրիստոնյաների դեմ ընդհանուր բռնության ու ֆանատիզմի համատեքստում: Բացի այդ, այս քայլը տեղի է ունեցել 2016թ-ին Ադրբեջանի կողմից Արցախ հայերի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի տարելիցին»,- նշվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլի 11-12-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Սա կլինի նրա առաջին այցը ՌԴ որպես Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական գերատեսության ղեկավար:
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը ապրիլի 4-ին ցուցադրվել է Վատիկանում:
Բոլոր դիմորդները պետք է հանձնեն մաթեմատիկայի ոլորտում ունեցած գիտելիքները և տրամաբանությունը ստուգող թեստ և հարցազրույց։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.04.2017թ.:
Բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» վեպը, որի վրա նա աշխատել է մինչեւ իր կյանքի վերջին օրը, հավանաբար, կհրատարակվի արդեն այս տարի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով ոստիկանության նախկին աշխատակից Գևորգ Պապյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցը դիտավորությամբ կազմել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ և այն դրել շրջանառության մեջ:
Մեր հարցը, թե «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ընդդիմադի՞ր, թե՞ այլընտրանք է լինելու, Վ. Բոստանջյանին զայրացրեց. «Ես հո երեխա չե՞մ, որ կատակի վերածենք մեր խոսակցությունը: Գնացեք՝ միամիտներին, խեղճուկրակներին, տարաբախտներին հարցրեք: Այլընտրանք, դուք նման բան գիտե՞ք, դուք լսո՞ւմ եք՝ ինձ ինչ եք հարցնում»:
«Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը մեկնաբանել է իր՝ Իսպանիա տեղափոխվելու մասին շշուկները:
Արևելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, ում մասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել իռլանդացի ֆուտբոլիստ Շեմուս Կոլմանին, ով վնասվածք է ստացել հավաքականի ճամբարում:
Ռուսական կողմից բանակցությունները ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ վարում են Ռոսոբոռոնեկսպորտը և դաշնային ծառայությունը:
Անգլիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում էր «Էվերթոնի» հետ: Մինչև խաղի վերջին րոպեն մանչեսթերցիները պարտվում էին 0:1 հաշվով, սակայն 94-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
«Ռեալի» պաշտպան Պեպեի պայմանագիրն ավարտվում է 2017թ. Հուլիսին, և այն չի երկարաձգվելու: Պեպի ծառայություններով հետաքրքրվում էր չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունը», որը նրան առաջարկել է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Սիրիայում երեխաների և ընտանիքների նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին զեկույցների վերաբերյալ: «Արմենպրես»ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա ապրիլի 14-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանին նշանակվել է կոնսերվատիվ բուժում:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հսկողությունն ուժեղացվել է:
Խթանող արշավի արդյունքում, ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտապաններ միջև, որոնք 2016 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2017 թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել են ամենամեծ գումարի 50 անկանխիկ գործարք և ամենաշատ քանակի 50 անկանխիկ գործարք, խաղարկվել է կենցաղային տեխնիկայի ձեռք բերման 10 սերտիֆիկատ և գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենա:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Սիրիայի Իդլիբի նահանգում հնարավոր քիմիական գրոհի դատապարտմամբ՝ իր օգնությունն առաջարկելով տուժածներին։
Գերմանիայի կառավարությունն ապրիլի 5-ին հավանություն է տվել սոցցանցերի նկատմամբ մինչեւ 53 մլն դոլար գումարի տուգանքների սահմանմանը, որոնք օգտատերերի բողոքներից հետո չեն հեռացնի ատելություն բորբոքող հաղորդագրությունները եւ ֆեյքային նորությունները, տեղեկացնում է BBC-ին:
2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:
Թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք. խորհրդային մտածողության հասարակական սննդի կետերը պատիվ չեն բերում մեր Օպերային թատրոնին։ Պետք է հրաժարվենք նաև «սենդվիչներ» ու գազավորված ըմպելիքներ մատուցող՝ այսօր եղած «ավտոմատներից»։
Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել ապրիլի 5-ի առավոտյան երկրի հյուսիս արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ինչի մասին հայտնել է Fars գործակալությունը։
Ֆրանսիայի Անվտանգության խորհուրդը՝ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ, քննարկել է Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրությունը եւ միջազգային հանրակցությանը կոչ է արել արձագանքել ռազմական հանցագործությանը՝ քիմիական զենքի կիրառմանը։