«Ընտրություններում աղմկոտ ապտակ ստացան ՕՐՕ-ն և Լևոն Տեր-Պետրոսյանը»

«Սպասելի էր Հանրապետական կուսակցության վստահ հաղթանակը, սպասելի էր Ծառուկյանի լավ արդյունքը, որից հետո արդեն որոշակի հարցեր էին առաջանում՝ կհաղթահարեի՞ն արդյոք անհրաժեշտ շեմը Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը, և արդյո՞ք կկարողանային հաղթահարել շեմը «Ելք» դաշինքը և ՕՐՕ-ն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։

Ըստ նրա՝ այս ընտրություններում աղմկահարույց ապտակ ստացան ՕՐՕ-ն և Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Իհարկե, աղմկահարույց ապտակ ստացավ ՕՐՕ-ն, լուրջ ապտակ ստացավ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փաստորեն, անցան Դաշնակցությունը և «Ելքը». ՀՅԴ-ն ենթադրաբար կոալիցիա կկազմի Հանրապետական կուսակցության հետ։ Ես չէի սպասում «Ելքի» մուտքն Ազգային ժողով, դա էլ իմ թերությունն է։ Ներկայումս կարծում եմ, որ կոալիցիա կկազմվի, այս ուժերը կմտնեն խորհրդարան, և ամեն ինչ նախկինի նման կլինի»,- ասել է նա։

Նա, ի դեպ, ոչ մի էական փոփոխություն չի կանխատեսում նոր խորհրդարանի աշխատանքում, որովհետև, նրա խոսքով, խորհրդարանում, ըստ էության, նորեկ ուժ է լինելու «Ելքը», որի անդամներից ոմանք ներգրավված են եղել հինգերորդ գումարման ԱԺ աշխատանքներում, այսինքն՝ լինելու են միայն մի քանի նոր դեմքեր։ «Այսուհետ ևս հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են իրենց բնականոն հունով, փոփոխությունների պատճառ չեմ տեսնում»,- ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս