Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել շարունակել մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման գործում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված 11 վճիռ է կայացրել:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նույն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ի հաղորդման հիման վրա:
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից և ուժերից կազմված Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է ապրիլի 8-ին համազգային հանրահավաք անցկացնելու մասին:
Խավին «Ալ Սադում» անցկացրած 24 խաղերում դարձել է 9 գոլի հեղինակ: 2022թ. Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Քաթարում:
Գերմանիայում բնակվող 20 թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել լրտեսություն իրականացնելու հիմնավորմամբ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 19-ին, ժամը 9.20-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Տնտեսագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Աշոտ Եղիազարյանը գտնում է՝ Հայաստանում աշխատատեղեր չես ստեղծվել, ներդրումներ չեն արվել, որովհետև Հայաստանի տնտեսությունը սպասարկել է Ռուսաստանի տնտեսությանը: Նա նշեց, որ «Ազատ դեմոկրատներն» ընտրություններին մասնակցող միակ ուժն էր, որը առաջարկում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից ու միանալ ԵՄ-ին: Նա կարծում է՝ վիճակն ավելի կվատանա, եթե ԵԱՏՄ-ից դուրս չգանք. «Մենք գահավիժում […]
Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն:
«Անկարելի է դեպի ապագա ընթանալ՝ օգտագործելով անցյալի լեզուն ու արժեքները,- ասել է Տիգրան Սարգսյանը:-Բիզնեսի հետ կառուցողական երկխոսության օրինակը դրա փայլուն ապացույցն Է: Մենք ամբողջ աշխարհի ձեռնարկատերերի հետ քննարկում ենք լավագույն պրակտիկաների կիրառման հնարավորությունները տեխնիկական եւ մաքսային կարգավորման, ֆիտոսանիտարական ու անասնաբուժական հսկողության հարցերում»:
«Ապրանքը չի կարող վերադարձվել, երբ դրա պատրաստումը եղել է անհատական»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն:
Միայն մեկ հանձնարարական՝ 6 օրվա ուշացմամբ կատարել է Գյուղատնտեսության նախարարությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
«Արդյունքում ակնկալվում է Հայաստանը դարձնել աղետներին դիմակայող երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար»,- ասաց Տոնոյանը:
«Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախում գտնվող կինոռեժիսորներ Էրիկ Նազարյանն ու Ատոմ Էգոյանը, դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր:
Ապրիլի 5-ին և 6-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հյուսիսային և կենտրոնական ուղղության մի շարք զորամասերում անց է կացրել արտագնա ծառայողական խորհրդակցություններ:
Հորդորում ենք բոլոր այն անձանց, ում հայտնի են դարձել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ՝ ներկայանալ իրավապահ մարմիններ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով այդ հանցագործության մասին հաղորդում տալ՝ նախազգուշացվելով սուտ մատնության վերաբերյալ քրեական պատասխանատվության մասին:
Երևանցի սեյսմոլոգները տեղում են, շինարարներն էլ գործի են անցել: Ռուսթավելի փողոցը շինհրապարակի է վերածվել:
Նոր Զելանդիայի իշխանություններն Էջքամբ քաղաքի բոլոր բնակիչներին տարահանել են սաստիկ հեղեղման պատճառով, հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան:
Նախատեսվում է անօդաչու սարքերը կկիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում: Դրանց միջոցով հնարավոր կլինի իրականացնելու կենսաբազմազանության մոնիթորինգ, մշտադիտարկման և այլ հետազոտական աշխատանքներ՝ ինչն առավել արդյունավետ կդարձնի բնության պահպանության նկատմամբ վերահսկողությունը:
Ավելին, ըստ նրա, Օպերային թատրոնում պետք է նաև շոգեբաղնիք լինի՝ «սաունա»: «Պետք է լինի նաև մարզասրահ, պետք է լինի շոգեբաղնիք, որը Ձեզ մոտ հիմա շոկ է առաջացնում, բայց բալետի պարողների համար, արտիստների համար շատ կարևոր է, որ նրանք լինեն լավ մարզավիճակում, որպեսզի ավելորդ քաշը, ավելորդ ծանրությունը կարողանան նվազեցնել՝ լավ երգելու, լավ պարելու համար»,-ասել է նա:
«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խփած 21 գոլերով ԱՊԼ ռմբարկուների ցուցակի առաջատարն է: Զլատանը խփել է 16 գնդակ, իսկ Կունը՝ 14:
Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) քվեարկել է Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման օգտին:
ՄԹ-ը կշարունակի աջակցել կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր հանձնառու են ամրապնդել ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու կայունությունը Հայաստանում՝ հօգուտ ժողովրդի»:
Կառավարությունը հաստատեց արտակարգ դրության կամ զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ դրա համար կօգտագործվեն կապի բոլոր ուղիները՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց և հեռախոսային հաղորդակցություն, ինչպես նաև ստացիոնար և շարժական վերարտադրիչներ:
Սիրիայի Իդլիբի նահանգի ողբերգությունը՝ կապված քիմիական զենքի ենթադրվող կիրառման հետ, կարող է ձեռնտու լինել ահաբեկիչներին եւ նրանց, ովքեր փորձում են ապաօրինականացնել Սիրիայի իշխանություններին:
Ապրիլի 7-8-ն՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ապրիլի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
2017 թվականի Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր:
«Պետք է աշխատենք, որ մարդիկ զգան իրենց վրա առաջին հերթին»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 30-ից մինչև ապրիլի 6-ը գրանցված երկրաշարժերից 15-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: