Բաժիններ՝

Հայաստանը թողարկել է հայ­-չինական դիվանագիտական հարաբերությունների 25­-ամյակին նվիրված Հատուկ ծրար

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ապրիլի 5­-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-­ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից` հավելելով. «Մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է, թեմատիկ ծրար, որը մարվում է Հատուկ դրոշմակնիքով: 

Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: Ծրարի վրա պատկերված է Էջմիածնի Մայր տաճարը և Պեկինում գտնվող Երկնքի տաճարը, ձևավորված հայկական նախշազարդով և չինական վիշապով՝ խորհրդանշելով համապատասխանաբար՝ Հայաստանը և Չինաստանը: Հատուկ ծրարի վրա փակցված է 2014 թվականին թողարկված «Հայկական ազգային տարազներ. Երևան» թեմային նվիրված նամականիշը և 2016 թվականին թողարկված Չինաստանի հինավուրց քաղաքներին նվիրված նամականիշը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս