Բաժիններ՝

Վաճառքի է հանվել աշխարհի ամենաբարձր մասնավոր առաձնատունը

ԱՄՆ-­ի Արիզոնայի նահանգի Փրեսքոթ քաղաքում վաճառվում է աշխարհում ամենաբարձր տունը, որը նախատեսված է մեկ ընտանիքի բնակության համար: Տասհարկանի առանձնատունը, որը կառուցվել է 1990-­ական թվականներին եւ ստացել «Բազեի լեռնագագաթ» (անգլ. Falcon Crest) անվանումը, գնահատել են մեկուկես միլիոն դոլար, հաղորդում է Toptenrealestatedeals.com պորտալին:

Տան բարձրությունը հասնում է 38 մետրի: Առանձնատունը 1994 թվականին իր եւ իր ընտանիքի համար կառուցել է տեղացի ճարտարապետ Սուքումար Փոլը: Կառույցի լուսամուտներից բացվում է լեռներին նայող տեսարան։

«Բազեի լեռնագագաթը» ոչ միայն համարվում է աշխարհի ամենաբարձր մենատունը, այլեւ ամենաֆուտուրիստականներից մեկը: Տունն ունի 10 հարկ, երեք ննջարան, չորս տարբեր սենյակներ, 185 քառակուսի մետր մակերեսով արեւաբուժարան, խոհանոց եւ ընդարձակ հյուրասենյակ: Շենքի ընդհանուր մակերեսը 576 քառակուսի մետր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս