ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը մարտի 10-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին:
Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանում քաղաքացիական ուղղաթիռի կործանման գործով հետաքննություն է սկսվել:
ԱՄՆ նոր կառավարությունն ահաբեկչության դեմ պայքարում դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկել՝ սահմանափակվելով միայն հռետորաբանությամբ և տեղային գործողություններով:
Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը, մարտի 13-ի ցերեկը, 14-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ԱՄՆ արևմտյան թևը կոչ է արել իր անդամներին բոյկոտել «Օսմանյան լեյտենանտ» ֆիլմը, քանի որ այն ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ամերիկյան FresnoBee-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի» փետրվար ամսվա լավագույն գոլ է ճանաչվել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը:
Նյու Յորքի քաղաքային իշխանություններն անանուն աղբյուրի միջոցով լրատվամիջոցներին հայտնել են Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառը: Associated Press գործակալությանն անանուն աղբյուրն ասել է, որ դիվանագետը մահացել է սրտի կաթվածից:
«Ամեն երկիր ինքը պետք է աշխատի, հույս չդնի մյուսի վրա, որպեսզի իր տեղը գտնի այս մեծ նոր ներկապնակում: Հայաստանն այս առումով խնդիրներ ունի, բայց կարծում եմ, որ իր տեղը կգտնի»,- նշեց Ֆյոդոր Լուկյանովը:
Դիվանագետը նշել է, որ համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են բանակցային սեղանին եղած գաղափարները: Նա նաև ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել է իրադրությունը շփման գծում:
Հայաստանում բացվել է հերթական «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից տեղեկացնում են, որ «Գոր մետալ» ընկերության աջակցությամբ Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա:
Մենք բոլոր պետք է գիտակցենք, որ ոչ թե թաղի տղերք ենք ընտրում, այլ ընտրում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությունը: Մենք ունենք պատգամավորներ, որոնք 25 տարի է՝ ԱԺ-ում են, բայց 25 բառ չեն խոսել: Նրանք որդեգրել են հետևյալ գործելաոճը. Ցուցակագրել, փողը տալ, գնալ՝ այնտեղ նստել: Իսկ ազգի խնդիրները բարեգործությամբ, ցուցակագրել-փող բաժանելով չեն լուծվում»:
«Հարցն այն չէ, որ Ռուսաստանը կատարում է որոշ գործողություններ, որոնք կարող են վնասել Հայաստանին, ես կարծում եմ, որ դա լիովին բացառված է: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա ռազմատեխնիկական համագործակցություն. այն ոչ ոք չի հերքում, սակայն, կարծում եմ, այն զսպող գործոն է»:
Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընդունել է Ստամբուլ ժամանած և տեղապահի պաշտոնում իր մրցակից Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:
Վ. Օսկանյանը նշեց, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի, Սեյրան Օհանյանի հետ բանակը կուժեղացնեն, տնտեսությունը կզարգացնեն, կհասնեն ԼՂՀ ժողովրդի 25 տարի ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը. «Սա հնարավոր է, ես օդից չեմ ասում, ես միջազգային իրավիճակը լավ եմ պատկերցնում»:
«Բանկերի վարկերի տոկոսները պետք է կտրուկ նվազեն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Կարկուտը գալիս է՝ գյուղացին մնում է անտեր, մենք պետք է ապահովագրենք գյուղատնտեսությունը: Բանկը պետք է նպաստի երկրում տնտեսության աշխուժացմանը, պետությունը պետք է աջակցի գյուղատնտեսության, արդյունաբերության ոլրտին տրվող վարկերին»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված այդ երկրում իր ելույթ արգելելու որոշման հետ:
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրվեց հայ-ռուսական համատեղ խմբավորումների ստեղծման մասին համաձայնագիր և Հայաստանում 102-րդ ռազմական բազան հանդիսանում է լուրջ պատասխան տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
«Ասում է` դա ընտրակաշառք է: Ես իմ ժողովրդին սիրում եմ, ընտրակաշառք չեմ բաժանում: Այնպես որ՝ Բանավանի խնդիրներին տեղյակ եմ, լուծում կտանք»:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատում հայիրանական հարաբերությունները և տարածաշրջանում Իրանի դերն ու վարած հավասարակշիռ քաղաքականությունը:
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խանգարում Եվրոպական Միության հետ ակտիվ երկխոսությանը: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի շրջանակներում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Գագիկ Ծառուկյանը Վարդենիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հայ ժողովուրդը, ի տարբերություն այլ ազգերի, աշխատասեր է, նույնիսկ շաբաթ-կիրակի է պատրաստ աշխատելու՝ միայն թե կարողանա իր երեխային կերակրել:
Թուրքիան դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Ղրիմի հետ այն վերսկսելուց վեց ամիս անց:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան գերմանական կառավարության քայլերը նացիստական գործելաոճին նմանեցնելով հատել է կարմիր գիծը:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 19.20-ին, 1985 թ. ծնված Սիրակ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ժամը 15։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները «Հաղթանակ» կամրջին հարակից տարածքում ծառայություն կատարելիս նկատել են, որ մի աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է կամրջից ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը երեկ քարոզարշավ իրականացրեց Կոտայքի մարզում՝ Հրազդան, Չարենցավան, Նոր Հաճըն և Աբովյան քաղաքներում։ Դաշինքի առաջնորդներին դիմավորում էին աղուհացով, սակայն հանդիպումներն աչքի չէին ընկնում բազմամարդությամբ, առավել ևս՝ քաղաքացիների ոգևորությամբ։
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ժամանել են Ադրբեջան:
Ես սա ասում եմ որպես մարդ, որը առաջին գծում իր մարտական ընկերների հետ ամեն վայրկյան պատրաստ է եղել զոհելու իր կյանքը։