
Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել. shamshyan.com

Երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները «Հաղթանակ» կամրջին հարակից տարածքում ծառայություն կատարելիս նկատել են, որ մի աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է կամրջից ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները կարողացել են հոգեբանական խորհրդակցություն անցկացնել այդ աղջկա հետ, ում հետո կամրջի վտանգավոր եզրագծից տեղափոխել են անվտանգ վայր և իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Մանրամասներն՝ այստեղ