Բաժիններ՝

Ասադն ահաբեկչության դեմ պայքարում Թրամփի վարչակազմի ձեռնարկած կոնկրետ քայլեր չի տեսնում

ԱՄՆ նոր կառավարությունն ահաբեկչության դեմ պայքարում դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկել՝ սահմանափակվելով միայն հռետորաբանությամբ և տեղային գործողություններով: Նման հայտարարությամբ չինական «Ֆենիքս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հիմնականում կենտրոնացած էր ահաբեկչության ոչնչացման հռետորաբանության վրա, սակայն դեռևս մենք այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չենք տեսել»,­ շեշտել է Սիրիայի նախագահը:

Ասադը նաև ընդգծել է, որ միայն օդային հարվածներով հնարավոր չէ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնել:

«Անհրաժեշտ է նաև ցամաքային զորքերի հետ համագործակցությունը: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը կարողանում է հաջողություններ արձանագրել Իսլամական պետության դեմ պայքարում»,­ ամփոփել է Սիրիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031