Բաժիններ՝

«Որևէ ձայն կամ մանդատ չարժե նման արարք թույլ տալու համար»

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին՝ ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ։

Վե՛ր կանգնեք դրանից. որևէ ձայն կամ մանդատ չարժե նման արարք թույլ տալու համար։

Մե՛նք պետք է շնորհակալություն ասենք այդ ծնողներին, և ոչ թե իրենք՝ այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին։

Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցություններից և թեկնածուներից, առավել ևս՝ իշխող ՀՀԿ-ից, նման բան այլևս թույլ չտալ։

Ես սա ասում եմ որպես մարդ, որ իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը։

Ես սա ասում եմ որպես մարդ, որը առաջին գծում իր մարտական ընկերների հետ ամեն վայրկյան պատրաստ է եղել զոհելու իր կյանքը։

Ես սա ասում եմ որպես մարդ, որը երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար։

Եվ վերջապես՝ ես ասում եմ որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են և ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց ու հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանելու մեր հայրենիքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031