
Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի

Մարտի 10-ին, ժամը 2.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը 2014թ. ապրիլի 16-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: