«Այս վիճակը մեր իշխանությունների անգործության արդյունքն է, նրանց հետաքրքրում է միայն պաշտոնը և փողը». Վարդան Օսկանյան

«Այս դաշինքը լրջագույն քաղաքական ուժն է, որն ունի փորձ, նվիրում երկրի նկատմամբ, անկեղծ, ազնիվ աշխատանքի միտում և հստակ տեսլական»,- այսօր Ավան, Նոր Նորք և Էրեբունի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան»,-դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդի բոլոր խնդիրները կարելի է ամփոփել 4 գլխավոր ուղղություններով. «Արդարության, իրավահավասարության և իսկական ժողովրդավարության հաստատումը Հայաստանում: Երկրորդ՝ խնդիրը մեր անվտանգության, արտաքին արդյունավետ քաղաքականություն վարելու և Ղարաբաղյան հարցի կարգավորումն է: Երրորդը՝ տնտեսության զարգացումն է, աշխատատեղերի բացումը: Չորրորդը՝ իսկապես Հայաստանը դարձնել Հայաստան- Սփյուռք-Արցախ եռամիասության ընդհանուր տունը ու ողջ հայության վերջին հանգրվանը: Այս չորս ուղղություններով էլ կարողանալու ենք առաջընթաց ապահովել»:

Վ. Օսկանյանը նշեց, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի, Սեյրան Օհանյանի հետ բանակը կուժեղացնեն, տնտեսությունը կզարգացնեն, կհասնեն ԼՂՀ ժողովրդի 25 տարի ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը. «Սա հնարավոր է, ես օդից չեմ ասում, ես միջազգային իրավիճակը լավ եմ պատկերցնում: Այս վիճակը մեր իշխանությունների անգործության արդյունքն է, նրանց հետաքրքրում է միայն պաշտոնը և փողը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031