
Ստամբուլում ուղղաթիռի կործանման գործով հետաքննություն է սկսվել

Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանում քաղաքացիական ուղղաթիռի կործանման գործով հետաքննություն է սկսվել:
Այս մասին հայտնում է թուրքական HaberTurk լրատվամիջոցը:
Ուղղաթիռի կործանման հետևանքով դրանում գտնվող յոթ անձինք` երկու օդաչուներն ու հինգ ուղևորները զոհվել են: Զոհերից 4ը Ռուսաստանի քաղաքացիներ են:
Նախնական վարկածներից մեկով` ուղղաթիռը կործանվել էր հեռուստաաշտարակ բախվելու հետևանքով: