«Քաղաքագիտության մեջ կա մի կանոն՝ եթե պայմանավորվել եք ֆուտբոլ խաղալ, պետք է խաղալ ֆուտբոլ, իսկ Ադրբեջանն առաջին խաղակեսում խաղում է ֆուտբոլ, երկրորդում՝ բասկետբոլ, դա չի տեղավորվում ոչ մի օրինաչափության մեջ»։
Խոտի դեզերը հրկիզել էր, իր ասելով՝ «խիստ հարբած վիճակում»:
Ռիչարդ Կիրակոսյանը իր կարծիքն է հայտնել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ ունեցած կապի մասին:
Հայաստանում 2017 թվականի հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 128 մլրդ 759,3 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի հունվարին այս նույն ցուցանիշը կազմել էր 117 մլրդ 958,4 մլն դրամ: Այն 9,4 տոկոսով պակաս է այս տարվա շրջանառության ծավալից:
Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցի 43/16 տան բակում տղամարդու դի կա կախված:
«Եթե իմ դիրքում որևէ զինծառայող զոհվեր, ծնողը զանգեր՝ չէի՞ք ասելու՝ ռազմական գործողությունների ժամանակ է զոհվել կամ վիրավորվել։ Ինչո՞վ է տարբերվում։ Եթե ես, իմ ընկերները եկել-հասել ենք, ինչո՞ւ մենք ռազմական գործողության մասնակից չենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս հարցը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչին ուղղեց նախկին ժամկետային զինծառայող Արեգ Ջանոյանը։
Ֆրանսիացին ոչ մեկի հետ բանակցություններ չի վարում: «Արսենալի» մարզիչը մեկնաբանել է կատալոնական ակումբի կողմից հետաքրքրության մասին շշուկները:
Կիևում ավարտվեց ըմբշամարտի Ուկրաինայի ականավոր մարզիչներին ու ըմբիշներին նվիրված 21-րդ միջազգային մրցաշարի առաջին օրը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին. քարոզարշավի առաջին օրը կլինի ներկուսակցական քարոզչական միջոցառում, որին լրատվամիջոցներ ներկա չեն լինի:
Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում ծառայությունների ծավալը 2017 թ. հունվարին կազմել է 3 մլրդ 466,3 մլն դրամ` նախորդ տարվա համանուն ցուցանիշը գերազանցելով 9,9 տոկոսով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ելակետային է մեկ սկզբունք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ինչպիսի՞ կայքերում են առավել հաճախ հայտնվում հայ երեխաները:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 3-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է սկսել գինու վաճառք «Օլդ Թրաֆֆորդում» տնային խաղերի ժամանակ: Կարմիր գինու վաճառքը մեկնարկելու է մարտի 4-ին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 27-րդ տուրի շրջանակներում կընդունի «Բորնմութին»:
Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Զիգմար Գաբրիելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին:
«Հայկական ընկերություններն ունեն հմուտ և տաղանդավոր աշխատուժ և կառավարության կողմից լուրջ աջակցություն: Հայաստանը կարող է բարձր տեխնոլոգիաների հանգույց դառնալ և ներգրավել բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունքում՝ Հայաստանը դառնում է համապատասխան գործընկեր Միացյալ Թագավորության համար»,- նշեց Ջուդիթ Ֆարնուորթը:
Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:
«Ես հույս ունեմ, որ լավ իմաստով թեժանալու է պայքարը։ Այս պահին ամենամտահոգիչն այն է, որ որևէ մեկը որևէ տեսանելի բան չի ասել, և այստեղ ես համաձայն եմ Դավիթ Շահնազարյանի կարծիքին, որ միայն Հանրապետական կուսակցությունն է, որ ինչ-որ քաղաքական պատկեր ունի…»:
Այսօր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Տեղահանումներից հետո քեմալականները հայերին այլևս դաշնակիցներ չէին համարում ու այս մտածողությամբ էին առաջնորդվում ցեղասպանության քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս: Նրանք գտնում էին, որ տեղահանման ծախսերը պետք է կատարվեն նույն՝ տեղահանվածների հաշվին», ասում է Քըրթը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ակնկալում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի կեսերին:
«Մեր երկիրը գնում է ընտրության, բայց հանրությունը չգիտի՝ գնում են ընտրության, որ ի՞նչ անեն, ի՞նչ են ուզում փոխել: Եթե այս գլխավոր հարցի պատասխանը մենք չտանք, ապա կարևոր չէ, թե ինչպիսի տեխնիկական միջոցներ ենք օգտագործելու, և դրանց օգտագործման պարագայում ինչպիսի խախտումներ են լինելու»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են:
Մարտի 3-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին, ով Երևանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսների հավաքին մասնակցելու նպատակով:
Երևանում մարտի 3-ին շարունակվել են Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսների հավաքի աշխատանքները:
Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացած հասույթն այս տարվա հունվարին կազմել է 158,7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 6,5 տոկոսով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:
Մարտի 3-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ղեկավարների մասնակցությամբ:
«Տոտենհեմի» դարպասապահ Ուգի Լյորիսն ամռանը կարող է ուժեղացնել սերուցքայինների կազմը: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը «Ռեալի» ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակներից մեկն է:
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից` հավելելով. «Նիստի օրակարգում ՀՀ դատախազության 2016 թվականի աշխատանքի արդյունքների ամփոփումն էր: