Բաժիններ՝

Հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը նվազել է

Հայաստանում 2017 թվականի հունվարին ընդհանուր հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը կազմել է 11 մլրդ 238,8 մլն դրամ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա համանուն ժամանակահատվածում այս գործունեությունից ստացված հասույթը կազմել է 12 մլրդ 94,3 մլն դրամ, ինչը 8 տոկոսով գերազանցում է այս տարվա ցուցանիշը:

Ըստ պաշտոնական վիճակագրության անկումը պայմանավորված է հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթի նվազմամբ: Այն կազմել է 10 մլրդ 727,9 մլն դրամ, ինչը 2016 թվականի հունվարի համեմատ 7,7 տոկոսով պակաս է այս տարվա ցուցանիշից: 2016 թվականի հունվարին այն կազմել էր 11 մլրդ 619,1 մլն դրամ;

Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացած հասույթն այս տարվա հունվարին կազմել է 158,7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է  6,5 տոկոսով:

Իսկ հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթն աճել է 8 տոկոսով: 2017 թվականի հունվարին այս գործունեությունից ստացված հասույթը կազմել է 352,2 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031