Բաժիններ՝

««Բարսելոնա՞». ես գերադասում եմ մնալ «Արսենալում»». Արսեն Վենգեր

Ֆրանսիացին ոչ մեկի հետ բանակցություններ չի վարում:
«Արսենալի» մարզիչը մեկնաբանել է կատալոնական ակումբի կողմից հետաքրքրության մասին շշուկները:

««Բարսելոնա՞: Ես գերադասում եմ մնալ «Արսենալում», բայց եթե ղեկավարությունը հարկ կհամարի բաժանվել ինձանից, ես դրան հարգանքով կվերաբերվեմ:

Ես հիմա չեմ զբաղվում աշխատանք փնտրելով և չեմ փորձում ուրիշներից աշխատանք խլել: Ես կենտրոնացած եմ նրա վրա, որպեսզի դուրս գամ նոր մակարդակի և դառնամ ավելի լավը: Բանիմաց մարզիչներն անընդհատ աշխատում են առաջընթաց ունենալ: Ի վերջո, ես «Արսենալում» անցկացրել եմ 20 տարի և ես գնալու շատ հնարավորություններ եմ ունեցել»,- Վենգերին է մեջբերում The Mirror-ը:

Վենգերն «Արսենալում» աշխատում է 1996 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031