Բաժիններ՝

ՀՀ-­ն և ՌԴ-­ն կներդնեն պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 3-­ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են հայ­ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում կարողությունների զարգացմանը:

Օրակարգի բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031