Բաժիններ՝

Համացանցային անվտանգ կյանքի կանոները՝ «Կասպերսկի Լաբորատորիայի» սկզբունքներով

«Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին մասնակցելու համար Հայաստան ժամանած «Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու հետ էր նույն ընկերության հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Նովիկովը, ով լրագրողների հետ հանդիպման ընթացքում մի շարք ուշագրավ մանրամասներ ներկայացրեց, որոնց իմացությամբ և կիրառմամբ հնարավոր կդառնա զգալիորեն սահմանափակել կիբերհարձակումների ու կիբերհանցագործությունների հավանականությունը:

Այսպիսով՝ հանդիպմանը մասնակցող լրագրողներին Սերգեյ Նովիկովը ներկայացնում է համացանցային տիրույթում առավել տարածված ռիսկային գոտիները, դրանցից պաշտպանվելու մեխանիզմներն ու արժեքավոր վիճակագրական տվյալներ, որոնք ունեն հետևյալ տեսքը.

Օգտատերի նկարագիրը. կյանքը համացանցում

Միջին վիճակագրական տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր ընտանիքին բաժին է հասնում համացանցին մուտք ունեցող 6 սարք:

Կարդացեք նաև

Օգտատերերի 46 տոկոսն աշխատանքային ժամերից դուրս համացանցում անցկացնում է շաբաթական 20-50 ժամ:

Օգտատերերի 87 տոկոսը համացանցին միացված սարքերում ի պահ է տալիս կարևոր նշանակության մի շարք փաստաթղթեր, գաղտնաբառեր, վճարային տվյալներ և այլն:

Համացանցային ակտիվության թոփ 5 դրսևորումները

  1. Փոստային հասցեների ստուգում
  2. Ինտերնետային գնումներ
  3. Սոցիալական ցանցեր
  4. Օն-լայն բանկինգ
  5. Տեսանյութերի դիտում

Օգտատերերն անտեսում են հնարավոր վտանգները

Օգտատերերի 40 տոկոսը չի պաշտպանում ինտերնետին միացված սարքերը:

Նրանց 43 տոկոսը զերծ է մնում պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել հեռախոսային սարքերի համար:

Օգտատերերի  79 տոկոսին թվում է, որ իրենք հետաքրքիր օբյեկտ չեն կիբերհանցագործների համար:

Նշանառության տակ են բոլորը

  1. Խոշորամասշտաբ ընկերությունները
  2. Տնային օգտատերերը

Հայաստանյան օգտատերերին սպառնացող վտանգներն են

Միջին վիճակագրական տվյալներով՝ 2016 թվականի ընթացքում յուրաքանչյուր հայ օգտատեր 13 անգամ բախվել է կիբերանվտանգության համացանցային այս կամ այն տեսակի վտանգների հետ:

Միջին վիճակագրական տվյալներով՝ 2016 թվականի ընթացքում յուրաքանչյուր հայ օգտատեր 83 անգամ բախվել է կիբերանվտանգության տեղական նշանակության վտանգների հետ:

Հայաստանը ՝ այլ երկրների շարքում

Հայաստանը 2016 թվականին համացանցում օգտատերերի վրա կիբերհարձակումների թվով աշխարհում 14-րդ տեղում է: 2016թ. Հայաստանում օգտատերերի 40 %-ը ենթարկվել է համացանցային սպառնալիքների այս կամ այն դրսևորման:

Որո՞նք են կիբերհանցագործների թիրախային հետաքրքրությունները

Գումար

Տվյալներ

Կիբերհարձակումներ հեռախոսային սարքերի վրա

2016թ. Հայաստանում հեռախոսային օգտատերերի 10 տոկոսը ենթարկվել է կիբերհարձակումների:

Ֆինանսական վտանգներ

Աշխարհում օգտատերերի 82 տոկոսը ֆինանսական փոխանցումներն իրականացնում է օն-լայն մեթոդներով:

Մեկ կիբերհարձակման ընթացքում օգտատերը միջին հաշվով կորցնում է 507 դոլարին համարժեք ազգային դրամական միավոր

Կիբերհարձակման վտանգներն ուղենշող ուղեծիրը

  1. Սոցիալական ցանցեր
  2. Փոստային հասցեներ
  3. USB

Ապահովության երաշխիքները սոցիալական ցանցերում

  1. Ուշադրության կենտրոնում պահել անձնական տվյալները
  2. Խուսափել համացանցում առաջարկվող բարդ տեխնիկական քայլերից
  3. Անտեսել կասկածելի հղումները
  4. Չարձագանքել անծանոթ հաղորդագրություններին

Վտանգված են երեխաները

  1. Սահմանել 18+ կոնտենտը
  2. Սահմանափակել որոնման համակարգերի կասկածելի տիրույթները
  3. Սոցիալական ցանցերում զգուշանալ անծանոթների հետ երեխաների կասկածելի շփումներից
  4. Պաշտպանություն սահմանել երեխաների նկատմամբ կիբերխուլիգանական տարատեսակ դրսևորումների նկատմամբ
  5. Զգուշանալ ինտերնետ կախվածությունից

Ինչպիսի՞ կայքերում են առավել հաճախ հայտնվում հայ երեխաները

  1. Անվայել բառապաշար կիրառող կայքեր -45%
  2. Ոգելից խմիչքներ, ծխախոտ, թմրանյութ պրոպագանդող կայքեր – 20.46 %
  3. Համակարգչային խաղեր պարունակող կայքեր – 16.72 %
  4. Աուդիո, վիդեո ինֆորմացիա պարունակող կայքեր -15.58 %
  5. Էլեկտրոնային կոմերցիա պարունակող կայքեր – 14.66 %
  6. Պոռնո և էրոտիկա պրոպագանդող կայքեր – 5.99 %
  7. Այլ բնույթի կայքեր – 5.15 %

Համացանցային գրագետ վարքի կանոնները

  1. Կիրառել պաշտպանության մակարդակի կոմպլեքս միջոցառումներ
  2. Պարբերաբար թարմացնել համակարգչային անվտանգության մեխանիզմները
  3. Կիրառել միայն լիզենզավորված համակարգչային ծրագրեր
  4. Պատշաճ ուշադրություն սևեռել սպամ պարունակող առաջարկություններին
  5. Պահպանել անձնական տվյալների հասանելիության սահմանափակումները
  6. Սահմանափակել անձնական տվյալներ պարունակող ինֆորմացիաների տարածումը հատկապես սոցիալական ցանցերից օգտվելու պարագայում
  7. Կիրառել միայն հնարավորինս բարդ և դժվարվերծանելի գաղտնաբառեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս