Բաժիններ՝

Հայաստանում մատուցվող ծառայությունների ծավալն ավելացել է

Հայաստանում 2017 թվականի հունվարին ծառայությունների ծավալը կազմել է 96 մլրդ 220,5 մլն դրամ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի հունվարին այս նույն ցուցանիշը կազմել էր 89 մլրդ 245,7 մլն դրամ, ինչը նշանակում է, որ այս տարվա նույն ամսին դրանց ծավալն ավելացել է 12,1 տոկոսով:

2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայության ծավալն ավելացել է 25,5 տոկոսով` կազմելով 5 մլրդ 181,2 մլն դրամ:

Մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների ծավալն այս տարի կազմել է 20 մլրդ 882,4 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 14,2 տոկոսով:

Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում ծառայությունների ծավալը 2017 թ. հունվարին կազմել է 3 մլրդ 466,3 մլն դրամ` նախորդ տարվա համանուն ցուցանիշը գերազանցելով 9,9 տոկոսով:

Տեղեկատվության և կապի ծառայությունների ծավալը կազմել է 17 մլրդ 457,9 մլն դրամ` աճելով 8,8 տոկոսով: Իսկ տրանսպորտի ծառայությունների ծավալն աճել է 24,3 տոկոսով` կազմելով 11 մլրդ 828,8 մլն դրամ:

Վարչարարական և օժանդակ գործունեության ծավալը 2017 թվականի հունվարին կազմել է 3 մլրդ 673,2 մլն դրամ` նախորդ տարվա հունվարի 3 մլրդ 438 մլն դրամի փոխարեն. աճը կազմել է 4,4 տոկոս:

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունների ծառայությունների ծավալը 2017 թվականի հունվարին կազմել է 3 մլրդ 553,7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համանուն ցուցանիշը գերազանցում է 15 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս