Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կսկսի գինի վաճառել «Օլդ Թրաֆֆորդում»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է սկսել գինու վաճառք «Օլդ Թրաֆֆորդում» տնային խաղերի ժամանակ: Կարմիր գինու վաճառքը մեկնարկելու է մարտի 4-ին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 27-րդ տուրի շրջանակներում կընդունի «Բորնմութին»: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը: Ալկոհոլային խմիչքը կվաճառվի 187.5 մլ շշերով, իսկ դրանց գինը կկազմի 4.80 ֆունտ:

Պարբերականը նշում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները վաղուց են խնդրել սկսել գինու վաճառքը թիմի տնային խաղերում, քանի որ թիմի լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հանդիսանում է այդ ըմպելիքի իսկական գնահատողը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս