Բաժիններ՝

«Ռեալը» շարունակում է պայքարը Լյորիսի համար

«Տոտենհեմի» դարպասապահ Ուգի Լյորիսն ամռանը կարող է ուժեղացնել սերուցքայինների կազմը: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը «Ռեալի» ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակներից մեկն է:

Մադրիդի ղեկավարությունը գտնում է, որ Լյորիսին ձեռք բերելն ավելի հեշտ է, քան «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային:

«Տոտենհեմի» առաջին համարը դեկտեմբերին երկարաձգել է պայմանագիրը լոնդոնցիների հետ՝ մինչև 2020թ., և ակումբում չեն կարծում, որ Ուգոն կցանկանա հեռանալ:
Հիշեցնենք, որ «Ռեալում» հիմնական դարպասապահը հիմա հանդիսանում է կոստառիկացի Կեյլոր Նավասը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031