Ավելի քան 14 տարվա օրենսդիրի փորձ ունեցող, անկուսակցական Գրիգորի Մարգարյանն այս անգամ չի մասնակցելու ընտրություններին։ Նա այլեւս չի ցանկանում մանդատի վրա գումար ծախսել։
Ամենայն հավանականությամբ, մինչեւ շաբաթվա վերջ պարզ կդառնան առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական եւ ռեյտինգային ընտրացուցակների հիմնական մանրամասները, դա կորոշվի ՀՀ ԳՄ նիստում:
Մինչեւ այս ամսվա վերջ կամ առավելագույնը հաջորդ ամսվա առաջին կեսին ՀՀ ֆինանսների նախարարությունը հավանաբար մեծ ծավալով պետական պարտատոմսեր է թողարկելու բյուջետային ծախսերը ամբողջ ծավալով կատարելու համար:
Ադրբեջանը պատրաստվում է նոր, ավելի լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի իրենց սխալները:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրուցել է ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության լրագրող Թիմուր Ժուռևելյուի հետ:
Symantec ընկերության ներկայացուցիչները բացահայտել են Android.Lockdroid.E վիրուսի նոր մոդիֆիկացված տարբերակը: Այս վիրուսը կարող է թափանցել ձեր օպերացիոն համակարգ և օգտվել ձեր հաշիվներից և անձնական տվյալներից:
«Սուոնսիի» դեմ տարած հաղթանակից հետո (2:1) Սերխիոն հայտարարել է, որ դեմ չէ մնալ Մանչեսթերում, բայց իր ապագան պետք է որոշի ակումբը: ԱՊԼ 2016-17 մրցաշրջանում Սերխիոն անցկացրել է 18 հանդիպում և խփել է 11 գնդակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ արգենտինացին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2020թ.:
Բռնցքամարտիկը կոչ է անում դաժան պայքար մղել թմրամոլության դեմ: Աշխարհի ութակի չեմպիոնը հանդես է գալիս հարազատ Ֆիլիպինյան կղզիների օրենքների խստացման համար:
Հայտարարությունից հետևում է, որ խոսքը վերաբերում է ուղիղ եթերով այն պատկերի հեռարձակմանը, որը տեսագրվել է սմարթֆոնի խցիկով առանց այլ հավելվածների օգտագործման: Նախապես սույն գործառույթը մատչելի կլինի YouTube-ի սոսկ այն օգտատերերին, որոնք ունեն 10 հազարից ավելի բաժանորդներ:
Չինական Ռեն գերդաստանի ավելի քան 500 անդամներ միասին լուսանկարվել են՝ Չժեցզյան արեւելյան նահանգի Շիշե գյուղում հավաքվելով լուսնային օրացույցով Ամանորը տոնելու համար:
Թվերը շատ բան կարող են պատմել մարդու մասին, մասնավորապես՝ նրա բնավորության, ներքին հակումների, թաքնված տաղանդների մասին։ Առաջարկվող թեստը կրում է «Հոգու թիվը»։ Աղյուսակում կգտնեք ձեր ծննդյան օրը. դրա դիմաց կարող եք գտնել ձեր հոգու թիվը։
Կան մթերքներ, որոնք բնությունը տվել է մեզ, որպեսզի դրանք օգնեն օրգանիզմին արագ նիհարել և ավելի շատ կալորիաներ այրել:
Որևէ մեկին վստահելու համար տարիներ, ամիսներ ու արարքներ են հարկավոր։ Բայց վստահությունը կորցնելու համար ընդամենը մի վայրկյան է հարկավոր: Ներկայացնում ենք, թե կենդանակերպի որ նշաններին չի կարելի վստահել։
Հնդկաձավարը շատ սննդարար է։ Դրա սննդային հիմնական բաղադրիչն ածխաջրերն են, այն հարուստ է նաև սպիտակուցով, հանքանյութերով և ամինաթթուներով։ Հնդկաձավարում պարունակվող ածխաջրերը ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն, ինչի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակի անառողջ տատանումներ չեն առաջացնում։
«Անկասկած, Լապշինի արտահանձնման դեպքը մտածելու տեղիք է տալիս։ Ես որևէ դեպքում չեմ այցելի Մինսկ, քանի դեռ վստահ չեմ, որ ինձ ոչինչ չի սպառնում, քանի որ ես այցելել եմ Լեռնային Ղարաբաղ, այնտեղ մասնակցել եմ միջազգային կոնֆերանսների, որպես միջազգային դիտորդ մասնակցել եմ ԼՂՀ նախագահական ընտրություններին։ Ես այդ ցուցակներում երկու անգամ եմ եղել այս երկու այցելությունների համար, ուստի ես լրացուցիչ անգամ կմտածեմ՝ արժե՞ արդյոք մեկնել Մինսկ կամ այլ մի տեղ»։
Մարզիչը փնտրում է անհաջող խաղի պատճառները և վերանայում է նախապատրաստման բոլոր ասպեկտները: Ինչպես գրում է Mirror-ը, հավի կոտլետներով բուրգերներ ֆուտբոլիստներին մատուցվում էին խաղից հետո: Հիմա դրանք փոխարինվել են պաստայով:
Ոստիկանները հայտնաբերեցին ահաբեկչության մասին սուտ հաղորդումների հեղինակին:
Հենրիխ Մխիթարյանի ակտիվ խաղը և կառուցողական գործողությունները սովորաբար աշխուժացնում են խաղը և թարմություն են բերում թիմերին: Այս կարծիքի հետ համաձայն է նաև գերմանական Transfermarkt-ը:
Բարեւ, իմ լավ ու բարի եղբայր: Ծնունդդ շնորհավոր: Ինձ համար դժվար է հավատալ, որ դու մեզ հետ չես: Գիտե՞ս, ես չեմ էլ հավատում, ինձ համար դու միշտ ողջ եւ առողջ ես: Հայկ ջան, ես Երեւանում եմ:
Փետրվարի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը:
Հայաստանում 2016թ.-ի ընթացքում արտադրվել է 54 հազար 119 տոննա շաքարավազ։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 1.7 տոկոսով:
Sky Sports-ի մարզական վերլուծաբան Պոլ Մերսոնը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների լիգայի գոտի կարող են դուրս բերել 2 կերպարներ՝ Հենրիխ Մխիթարյանը և Ժոզե Մոուրինիոն:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին` 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած գրանցվել է ուղևորհոսքի 22,9 տոկոս աճ: 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 168 741 մարդ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
«Մենք պետք է մեծ թափով լծվենք այդ գործին, հրավիրենք նրանց՝ ծանոթանալու Արցախին, հրապարակայնորեն ցույց տանք դա: Ադրբեջանի սեւ ցուցակում շատ հասարակական գործիչներ կան: Պետք է այնպես անել, որ այդ ցուցակում շատ ավելի շատերը լինեն, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն: Ամբողջ աշխարհն այժմ տեսնում է շատ քիչ նախադեպ ունեցող կամ նույնիսկ նախադեպը չունեցող մի երեւույթ»,-ընդգծեց Հովհաննես Սահակյանը:
Իսպանիայի թագավորական գավաթի կիսաեզրափակիչը շատ թեժ ստացվեց՝ 3 կարմիր քարտ, 2 չարձանագրված գոլ, չիրացված 11-մետրանոց հարված: Այս հանդիպման ընթացքում իր գործողություններով հատկապես աչքի ընկավ «Բարսելոնայի» երկրորդ դարպասապահ Յասպեր Սիլեսենը:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ցանկանում, ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել, ինչպիսի տեսլական ունի Հայաստանն իր քաղաքականության, տնտեսության վերաբերյալ, ինչպիսի հասարակություն է ցանկանում ունենալ, ինչ ռազմավարություն։ Անորոշությունը պետք է պատռել ու հստակություններ մտցնել»։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը խորհրդարանի օրակարգ է ընդունել մի օրինագիծ, որով Ռադայի պատգամավորները աշխատանքային ժամերին, այդ թվում` լիագումար նիստերի ընթացքում պետք է խոսեն միայն ուկրաիներեն:
Փետրվարի 4-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոթատրոնում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը:
Սոմալիի նախկին վարչապետ Աբդուլլահի Մուհամեդ Ֆարմաաջոն, ով Սոմալիի և ԱՄՆ քաղաքացի է, դարձել է Սոմալիի նախագահ:
Ինչպես հաղորդում է The Times-ը, այդ կետը կա Վարդիի, Մահրեզի, Դրինքուոթերի, Մորգանի և Սիմփսոնի պայմանագրերում: