Հայաստանում շաքարավազի արտադրությունն աճել է
                                    Հայաստանում 2016թ.-ի ընթացքում արտադրվել է 54 հազար 119 տոննա շաքարավազ։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 1.7 տոկոսով:
Միևնույն ժամանակ, աղի արտադրությունն աճել է 17.7 տոկոսով և կազմել 32 հազար 249.9 տոննա:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    