«Ես որևէ դեպքում չեմ այցելի Մինսկ, քանի դեռ վստահ չեմ, որ ինձ ոչինչ չի սպառնում»

«Անկասկած, Լապշինի արտահանձնման դեպքը մտածելու տեղիք է տալիս։ Ես որևէ դեպքում չեմ այցելի Մինսկ, քանի դեռ վստահ չեմ, որ ինձ ոչինչ չի սպառնում, քանի որ ես այցելել եմ Լեռնային Ղարաբաղ, այնտեղ մասնակցել եմ միջազգային կոնֆերանսների, որպես միջազգային դիտորդ մասնակցել եմ ԼՂՀ նախագահական ընտրություններին։ Ես այդ ցուցակներում երկու անգամ եմ եղել այս երկու այցելությունների համար, ուստի ես լրացուցիչ անգամ կմտածեմ՝ արժե՞ արդյոք մեկնել Մինսկ կամ այլ մի տեղ։ Կարծում եմ, որ շատերը, որոնք այդ ցուցակներում են հայտնվել ժամանակին և այսօր, կմտածեն Մինսկ այցելելուց առաջ, քանի դեռ այս հարցի շուրջ նման իրավիճակ է»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքու։

Մարտինովի որակմամբ, սա կարելի է որակել որպես Մինսկի դեմարշը Մոսկվայի դեմ։ «Իհարկե, Լուկաշենկոն լուրջ ռիսկի է դիմում վատթարացնել իր հարաբերությունները և Ռուսաստանի, և Իսրայելի, և Հայաստանի հետ»,- ասել է Մարտինովը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս