Բաժիններ՝

«Սիլեսենը ցույց տվեց, որ մենք դարպասապահներին միայն բարձրահասակ և շիկահեր լինելու համար չենք ընտրում»

Իսպանիայի թագավորական գավաթի կիսաեզրափակիչը շատ թեժ ստացվեց՝ 3 կարմիր քարտ, 2 չարձանագրված գոլ, չիրացված 11-մետրանոց հարված: Այս հանդիպման ընթացքում իր գործողություններով հատկապես աչքի ընկավ «Բարսելոնայի»  երկրորդ դարպասապահ Յասպեր Սիլեսենը:

Խաղից հետո կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ Սիլեսենը ցուցադրեց այն խաղը, ինչի համար թիմը գնել էր նրան:

«Սիլեսենը ցույց տվեց, որ մենք դարպասապահներին միայն բարձրահասակ և շիկահեր լինելու համար չենք ընտրում:

Սիլեսենը հրաշալի սեյվեր արեց, շատ լավ խաղաց ոտքով: Սրանք հատկանիշներ են, ինչը կարևոր է մեզ համար»,- նշել է Էնրիկեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728