Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» Սերխիո Ագուերոյին կվաճառի ՊՍԺ-ին՝ 93 մլն եվրոյով

Բայց արգենտինացին դեմ չէ մնալ Անգլիայում: Ֆրանսիական ակումբն առաջարկություն է պատրաստում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի վերաբերյալ՝ ամառային տրանսֆերային պատուհանի համար, բայց «Մանչեսթեր Սիթին» չի վաճառի ֆուտբոլիստին 93 մլն եվրոյից պակաս գումարով:

Ինչպես հաղորդում է The Times-ը, «Սուոնսիի» դեմ տարած հաղթանակից հետո (2:1) Սերխիոն հայտարարել է, որ դեմ չէ մնալ Մանչեսթերում, բայց իր ապագան պետք է որոշի ակումբը: ԱՊԼ 2016-17 մրցաշրջանում Սերխիոն անցկացրել է 18 հանդիպում և խփել է 11 գնդակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ արգենտինացին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2020թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս